Առաջիկա շաբաթում սպասվում են կադրային նոր փոփոխություններ։ Մասնավորապես, ըստ որոշ տեղեկությունների, իր պաշտոնին հրաժեշտ կտա արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Վահան Շիրխանյանը (գուցե վերադառնա պաշտպանության փոխնախարարի իր աթոռին)։ Լուրեր կան նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար անցանկալի եւս 2 պաշտոնյաների հեռացման մասին։
ԱՆԱՐԴԱՐ ՈՒ ԹԵՐԻ ԳՈՐԾԱՐՔ
«Արմենիա» հյուրանոցային համալիրը սեփականաշնորհելու մասին կառավարության 1997-ի հունիսի 24-ի թիվ 205 որոշմամբ մասնակցի ներկայացրած առաջարկը պետք է ներառեր աշխատատեղերի քանակի, միջին աշխատավարձի եւ ժամկետների վերաբերյալ ֆինանսական պարտավորություններ։ Սակայն հետագա պայմանագրում որոշման այս պահանջներն անտեսվեցին։ Պարզված չէին գնորդ կազմակերպության՝ «Ա. Կ. Դիվելոփմենթ» ՍՊԸ-ի ֆինանսական հնարավորությունները, այդ ընկերության գրանցման վայրը եւ նախկինում գործունեության բնագավառները։ Նաեւ նշենք, որ այդ կազմակերպությունը Հայաստանում մինչ այդ ոչ մի ներդրում չէր արել եւ անհայտ է, թե արդյոք այն այժմ կատարելու է «Արմենիայի» վերաբերյալ իր ներդրումային պարտավորությունները։
Կարդացեք նաև
Կարդացեք նաեւ էջ 3։
ԸՆՏՐՈՎԻ ԱՐԴԱՐԱՍԻՐՈՒԹՅՈ՞ՒՆ
93 թվականին հանրապետական դատախազությունը գործ էր հարուցել 70 հազար տոննա մազութի անհետացման կապակցությամբ։ Գործը, որը, «Առավոտի» տվյալներով, վարում էր Աղվան Հովսեփյանը, անհայտ ճակատագիր ունեցավ։ Այդ դրվագը, սակայն, որեւէ ձեւով չարձանագրվեց Դավիթ Լոքյանի ղեկավարած խորհրդարանական հանձնաժողովի միջանկյալ զեկույցում։
ՁԵՌՔԸ ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ
«Իրավունք եւ միաբանություն» խմբակցության ղեկավար, ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանի կարծիքով, մեր ղեկավարները հաճախ չեն ուզում ընդունել օգնության համար մեկնված ձեռքը։
Ավելի մանրամասն կարդացեք 2-րդ էջում։