Լրահոս
Օրվա լրահոսը

Բաժանենք-կիսվե՞նք

Ապրիլ 07,2000 00:00
Hrant Khachatryan

Մնանք սպասող օրինական իշխանությանը

Երբ ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը հայտարարեց, թե Վանո Սիրադեղյանի կուտակած ունեցվածքն ու հարստությունը պետք է վերաբաշխել հասարակությանը եւ ներդնել արդյունաբերության եւ արտադրության մեջ, «Հայկական ժամանակը» հրապարակեց ենթադրություն, թե պրն Խաչատրյանը նման շռայլություն իրեն թույլ կտա նաեւ Սամվել Բաբայանի ունեցվածքի պարագայում. «Երեւի թե պետք է ժողովրդին վերադարձնել նաեւ Ս. Բաբայանի ունեցվածքի այն մասը, որ ծախսվել է «Իրավունք եւ միաբանության» նախընտրական արշավի վրա»։

Փորձեցինք ստուգել մեր գործընկերների ենթադրությունը եւ պարզել, թե արդյոք պրն Խաչատրյանը նույնչա՞փ սկզբունքային է նաեւ իր դաշինքին սատարած գործիչ-մեղադրյալի ունեցվածքը վերաբաժանելու հարցում. «Նախ ասեմ, որ Վանո Սիրադեղյանի անձնական ունեցվածքի մասին լավ պատկերացում չունեմ, բացի նրա այն առանձնատնից, որ երեւում է կենդանաբանական այգի գնալիս (որոշներն էլ բավական հստակ պատկերացումներ ունեն Բաբայան եղբայրների առանձնատների վերաբերյալ.- Ա. Ի.)։ Ինձ չեն հետաքրքրում եւ ես դեմ եմ զարգացումների այն տարբերակներին, երբ մի կողմին դատապարտելով, քավության նոխազ դարձնելով ու կալանավորելով՝ նրանց ունեցվածքը ոմանք պետք է փորձեն դնել իրենց գրպանը։ Ես կողմնակից եմ այն զարգացումներին, որ այդ ամենն օրինական ճանապարհով վերաբաշխվի հասարակական հանրօգուտ գործունեության համար։ Դա վերաբերում է բոլոր ապօրինի եկամուտներին, շահույթներին եւ ապօրինի ձեռքբերված բոլոր հարստություններին։ Եվ եթե ժամանակին պարզվի, որ Հրանտ Խաչատրյանն էլ ունի այդպիսի եկամուտներ, ապա ես կարող եմ կամավոր հանձնել։ Բայց՝ օրինական եւ արդար իշխանություններին»։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930