Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Ապրիլ 07,2000 00:00
xoren Sargsyan

Յուրօրինակ լուծում առաջարկեց ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը. «Հայաստանի բարձրաստիճան իշխանավորների ռազբորկաները լուծելու համար պետք է թույլատրել մենամարտը», այլապես՝ «իրար հանդեպ նրանց կենսաբանական ատելությունից տուժում ենք մենք բոլորս»։ Կոմունիստ Խորեն Սարգսյանը հավելեց ասվածին. «Մենամարտն ընթանում է։ Պետք է միայն օրինականացնել այն»։

ՎԱՏ ԼՈՒՐ

qarozchutyun

Փաստաբաններ Ռուբեն Ռշտունու եւ Ռուբեն Սահակյանի ասուլիսի «Հայլուրի» լուսաբանմանը հետեւած աղմուկին ի պատասխան Ազգային հեռուստատեսության գործադիր տնօրենն իրավամբ նշում էր, թե հասարակությանն անաչառ տեղեկատվություն մատուցելն իրենց պարտքն է։ Ահա ապրիլի 5-ին «Հայլուրը» հաղորդեց ռեպորտաժ մեկ այլ փաստաբանի՝ Վանյա Սուքիասյանի ասուլիսից։ Հեգնական մեկնաբանությունները հաջորդում էին մեկը մյուսին, անաչառ տեղեկատվություն մատուցելու պարտականության մասին իսպառ մոռացվել էր… Կարելի էր այս առիթով խոսել կրկնակի չափանիշների, քաղաքական պատվերի նպատակահարմարության եւ այլ հարցերի շուրջ, բայց սահմանափակվենք միայն գործընկերներին ուղղված այս առաջարկով՝ եթե մինչեւ դատավճիռն ունակ եք հստակ որոշել, թե ով է անմեղ, իսկ ով՝ մեղավոր, ապա ափսոս է, որ ձեր այդ ունակությունները վատնում եք լրատվությամբ սքողված քարոզչության վրա։ Անցեք աշխատանքի իրավապահ մարմիններ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930