Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ԶԵՆՔՈՎ ԿԱ ՄԱԶՈՒԹԻՆ ԼՈՒԾՈՒՄ

Ապրիլ 07,2000 00:00
zenq

ԱԺ էներգետիկ հարցերի ժամանակավոր հանձնաժողովն անորոշ ժամանակով զինվել է։ Հանձնաժողովի անդամների բաճկոնների տակից ցցուն երեւում են նրանց նորաթուխ ատրճանակները։ Եթե, ըստ Ստանիսլավսկու, բեմի վրա երեւացող հրացանը ինչ-որ պահի պարտադիր պիտի կրակի, ապա ո՞վ է ասել, թե բաճկոնի տակից երեւացողները անգործությունից պիտի ժանգոտեն։

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՕՐԻՆԱԿ

davit harutyunyan

«Եզդիների ազգային միության» գործունեությունը դադարեցնելու պահանջով ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը դիմել էր Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան, ինչին «Առավոտն» անդրադարձել էր։ Սա, փաստորեն, 2000-ից ավելի հասարակական կազմակերպությունների, մասնավորապես ազգային փոքրամասնությունների միությունների համար նախադեպ էր։ Երեկ, սակայն, տեղեկացանք, որ արդարադատության նախարարն իր հայցը հետ է վերցրել՝ ցույց տալով արդարադատության հաղթանակի աննախադեպ օրինակ։

ԳԵՆԴԵՐԱՅԻՆ

kin

Պաշտպանության նախարարությունը ապրիլի 7-ի կապակցությամբ իր աշխատակցուհիներին է նվիրել սեւ զուգագուլպաներ եւ մի քանի շրթներկ։

ՊՆ տիկնայք պնդում են, որ Վազգեն Սարգսյանի օրոք Մայրության եւ գեղեցկության տոնը շատ ուրախ էր անցնում ու նույնը սպասում են այսօր։

ՏՈՆԱԿԱՆ

Hranush Hakobyan

Ապրիլի 7-ը տոնացույցում ընդգրկելու ջերմ պաշտպան եւ նախաձեռնող տիկին Հրանուշ Հակոբյանը, շնորհավորելով մի խումբ լրագրողուհիների, ասաց. «Մի լսեք էս նախանձ տղամարդկանց։ Նրանք պարզապես չեն ուզում հանդուրժել, որ մենք երկու տոն ունենանք։ Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է, իսկ ապրիլի 7-ը՝ Մայրության եւ գեղեցկության մեր ազգային տոնը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930