Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՛Չ ԿՈՒԼԻՍԱՅԻՆ ԽԱՂԵՐԻՆ ՈՒ ԽԱՐԴԱՎԱՆՔՆԵՐԻՆ

Ապրիլ 07,2000 00:00
Ashot Manucharya

Թերեւս նաեւ Աշոտ Մանուչարյանն էր ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի ակնարկների հասցեատերը, քանզի «Առավոտի» հարցին ի պատասխան հիշատակեց արտահերթ նախագահական ընտրությունների կոչերի առիթով բանակցությունների մասնակից՝ քաղաքական ուժ չներկայացնող եւ խնդիրները կուլիսների ետեւում լուծող գործիչների մասին։

Պրն Թորոսյանն անդրադարձավ նաեւ ԱԺՄ առաջնորդին. «Վազգեն Մանուկյանի պահվածքը տարօրինակ է, քանի որ շատ հաճախ խոսելով այն մասին, որ քաղաքական ուժերը պետք է համագործակցեն եւ քաղաքական հարթության մեջ լուծվեն խնդիրները, այն անգամ հենց ինքը գնաց կուլիսների հետեւ եւ սկսեց ինչ-ինչ հանդիպումներ ունենալ ու բանակցություններ վարել։ Այս անգամ էլի, չգիտես որտեղից, նորից առաջացավ կառավարությունը լուծարելու միտքը, այն դեպքում, երբ այդ կուսակցությունն այնտեղ ունի նախարար»։

Կարդացեք էջ 3։

ԴԱՎԻԹ ԼՈՔՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է

Davit loqyan

Էներգետիկ չարաշահումների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Լոքյանը երեկվա իր ճեպազրույցում «Առավոտի» խնդրանքով անդրադարձավ մեր թերթում տպագրված «21-րդ դար» կուսակցության տնտեսական հանձնախմբի վերլուծությանը, որում կասկածի տակ էին դրվում պրն Լոքյանի ղեկավարած հանձնաժողովի եզրակացությունները։

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՑ «ՏՂԱ» ԿԲԵՐԵՆ

Gagik Harutyunyan

Չի բացառվում, որ մեր քաղաքացիները հնարավորություն ունենան դիմելու Եվրոպական դատարան։ Տեղեկագիրը թերթելիս կարող ես հանդիպել այսպիսի վերնագրերի. «Բրայնը Անգլիայի դեմ», «Բերետոն Պորտուգալիայի դեմ» կամ… Գերմանիայի։

– Վաղը կգրեն «Կիրակոս պրոտիվ Արմենիի»։ Մենք պետք է սովորենք, որ եվրոպական մակարդակով կդրվի նաեւ այսպիսի հարցեր, երբ Հայաստանի դեմ գործ կբացի նաեւ մեր քաղաքացին եւ կշահի։ Իրեն հարգող երկիրը պիտի հարցնի,-ասաց երեկ Գ. Հարությունյանը,- արդյոք քաղաքացին սպառե՞լ էր ներպետական բոլոր հնարավորությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930