Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Ապրիլ 06,2000 00:00
Filaret Berikyan

«Գրավոր դիմեք՝ ԱԳՆ-ն կպատասխանի»,- Գագիկ Ասլանյանն այսպես պատասխանեց Խորեն Սարգսյանի այն հարցադրմանը, թե ո՞րն է Սեպուհ Թաշճյանի հայրենիքը (սա յուրօրինակ արձագանք էր ԱԳՆ-ի պնդմանը, թե իրենք ճշտել էին, որ Թաշճյանը եկել էր հայրենիքին ծառայելու)։ «Ո՞րն է, Սեպո՛ւհ, քո հայրենիք» հարցադրմանն, ի դեպ, կառավարության անդամները, չնայած որեւէ կերպ չանդրադարձան, բայց պատգամավոր Ֆիլարետ Բերիկյանը իր գործընկերոջը դիտողություն արեց, թե չի կարելի վիրավորել։

ՎԱՏ ԼՈՒՐ

suren  sirunyan

Ապրիլի 4-ին ՀՀՇ վարչության շենքի մատույցներում ոստիկանության աշխատակիցները Վանո Սիրադեղյանի՝ նախարար եղած ժամանակ՝ թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանին առաջարկել են իրենց ուղեկցությամբ գնալ ՆԳ նախարարության քրեական գլխավոր վարչություն։ Առաջարկն արվել է բարեկիրթ եւ ընդունվել նույնքան բարեկիրթ, սակայն երեկ պարզվեց, որ պրն Սիրունյանին առաջադրվել է ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու մեղադրանք։ Իսկ ՀՀՇ աշխատակազմի վարորդին, որը երեկ Իջեւան էր մեկնել եւ արժանացել ՆԳ բաժնի աշխատակիցների սեւեռուն ուշադրությանը՝ ավտոմեքենայով հանդերձ են բերման ենթարկել ՆԳ նախարարության քրեական գլխավոր վարչություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930