Արմեն Խաչատրյանի թիկնապահ Արբակ Բաբասյանը ապրիլի 4-ին, գիշերվա 2.40-ի մատույցներում Բաղրամյան-Կիեւյան փողոցների խաչմերուկում ատրճանակով սպանել է մի 30-35 տարեկան քաղաքացու։ Իրավապահ մարմինների հայտնած տեղեկությունների համաձայն, սպանության պատճառը եղել է կենցաղային վիճաբանությունը։ Արբակ Բաբասյանը ձերբակալված է եւ սպանության առնչությամբ Արաբկիր համայնքի դատախազությունում հարուցված է քրեական գործ:
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՅԼՈՒՆ ԿԱՐԾԻՔԻ ՉԵՄ»
«Այն մեղադրանքները, որ հնչում էին Վանո Սիրադեղյանի հասցեին՝ չեն նշանակում, որ դրանք ճիշտ էին։ Ապացուցման կարիք կար։ Եթե Վանո Սիրադեղյանը մնար՝ միգուցե կարողանար ապացուցել, որ ինքը կապ չունի։ Եթե չի մնացել՝ կասկածի տեղիք է տալիս, որ կապ ունի»,- վարչապետ Արամ Սարգսյանը երեկ իր այս հայտարարությանը հավելեց, թե ընդհանրապես փայլուն կարծիքի չէ արդարադատության մասին։
Կարդացեք նաև
ՓՈԼ ԳՈԲԼԸ «ՓՈԼ ԳՈԲԼ-2» ԾՐԱԳՐԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՉԷ
Վաշինգթոնում հանդիպելով հայաստանցի լրագրողների հետ, «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Փոլ Գոբլը նախ տեղեկացրեց, որ ինքը Անդրկովկասի եւ, մասնավորապես, Հայաստանի մասնագետ չէ։ Պրն Գոբլը հայտնեց նաեւ, որ որեւէ առնչություն չունի, այսպես կոչված, «Փոլ Գոբլ-2» (Լաչինի եւ Մեղրու շրջանների փոխանակման) ծրագրի հետ։
ՉՆԱՅԱԾ ԱԺՄ-Ն ԿՈՂՄ Է…
Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը դեմ է բաշխիչ ցանցերը մասնավորեցման ցանկից հանելու նախաձեռնությանը, սեփականաշնորհման տարբեր ձեւերի առկայության պայմաններում. «Գույքը պահպանելով՝ կառավարման իրավունքի օտարումը նույնպես սեփականաշնորհում է։ Եվ կզրկվենք նաեւ այդ հնարավորությունից»։