«Վանո Սիրադեղյանի դատավարությունն անձի դատավարություն չէ. դա համազգային ողբերգության դրսեւորումներից մեկն է։ Չեմ ասի, որ դա քաղաքական դատավարություն է, բայց ես դա չեմ դիտում որպես միայն քրեական հանցանք»,- թերեւս որեւէ մեկի մտքով իսկ չի կարող անցնել, որ այս գնահատականների հեղինակը «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ է՝ ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը, որն, ի դեպ, «Արցախ» հայրենակցական միության հիմնադիրներից մեկն է, եղել է ՀՀՇ I համագումարի պատվիրակ։
Կարդացեք էջ 3։
Ո՞Վ Է ՍՏՈՒՄ
Կարդացեք նաև
«Առավոտը» «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանից փորձեց պարզել, թե ո՞վ է վերջապես խեղաթյուրում իրականությունը. ի՞նքը, երբ նշում է, թե Տիգրան Նաղդալյանի եւ Սերժ Սարգսյանի հրաժարականների շուրջ բանակցում են Ռոբերտ Քոչարյանի հետ, թե՞ նախագահի մամուլի քարտուղարը, երբ պնդում է, թե որեւէ բանակցություն չի վարվում։ Անդրանիկ Մարգարյանը նշեց, թե ՀԱՀ-ի տնօրենի վերաբերյալ հենց ինքն է խոսել Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ չեն բանակցում։
ՕՐԵՆՔԻ ԿԱՏԱՐՅԱԼ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
«Մի փակ շրջան է ստացվում, որի պայմաններում ոչ կատարյալ օրենքը կգործեր (չնայած չունենք կատարյալը), ոչ էլ անձինք կուզեին գործել օրենքի սահմաններում։ Կխանգարեին քաղաքական այլ պատճառներ»,- Էբերտի հիմնադրամի կազմակերպած սեմինարի ժամանակ ասաց ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը։
Ավելի մանրամասն՝ 3-րդ էջում։
ԱՐԴՅՈՔ ԱՅԴՊԵ՞Ս ԷՐ
Մինչ մահափորձը ԼՂՀ գլխավոր դատախազն իր հարցազրույցում հերքեց այն տարածված կարծիքը, թե Սամվել Բաբայանի շրջապատի եւ նրա մերձավորների դեմ են հատկապես քրեական գործեր հարուցվում։ Ավելին, նա ասաց, որ դատախազությունում քննվող տասնյակ քրեական գործերից ընդամենը 1 կամ 2 %-ն են առնչվում Սամվել Բաբայանի շրջապատի հետ։