Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՆԴԻՐԸ ԴՐԱՄԱՐԿՂՆԵՐԸ ՉԵՆ

Ապրիլ 05,2000 00:00
Hdm

Եթե հիշում եք, «Պոտյոմկին» զրահանավում պատմական ապստամբությունը սկսվեց այն պատճառով, որ նավաստիներին անորակ կերակուր էին տալիս։ Եթե Հայաստանում, Աստված մի արասցե, ժողովրդական ապստամբություն սկսվի, ապա վստահ եղեք, դրա պատճառը կարող են լինել միայն հաշվիչ-դրամարկղները։ Տեսականորեն դրանք պետք է դրական դեր խաղային՝ ապահովելով հարկային տեսչությանը առեւտուրը վերահսկելու հնարավորություն։ Բոլոր խոսակցություններն այն մասին, թե հաշվիչ-դրամարկղները թանկ են եւ դրանց պատճառով մանր կրպակատերերը իբր կսնանկանան՝ անհեթեթ են։

Ի դեպ, բողոքող ձեռնարկատերերին միացած քաղաքական գործիչները նույնպես չեն ասում ողջ ճշմարտությունը։ Ցանկացած, նույնիսկ ամենամանր բիզնեսմենը, 200 դոլար չի խնայի, եթե տեսնի սեփական բիզնեսի հեռանկարը։ Հաշվիչ-դրամարկղները նման հեռանկար չեն տալիս, նրանց նպատակը մեկն է՝ խանգարել հարկերը թաքցնողներին։ Բայց հայրենի բիզնեսի օրենքներն այնպիսին են, որ օրինական հարկատուն, ավաղ, այնտեղ կյանք չունի։ Ահա թե ինչու ապրիլի 1-ից հսկիչ-դրամարկղների ներմուծումը բողոքի ուժեղ ալիք է բարձրացրել. բիզնեսմենները գիտեն, որ եթե իրենք սկսեն ազնիվ աշխատել, այսինքն՝ չթաքցնեն իրենց եկամուտները պետությունից, ապա նույն պահին կսնանկանան։

Ստացվում է իսկապես անհեթեթ իրավիճակ։ Փոխանակ նրանք բողոքեն հարկային քաղաքականության դեմ, որը խոչընդոտում է ինչպես մանր, այնպես էլ խոշոր բիզնեսի զարգացմանը, փոխանակ պայքարեն, որ հարկերի չափը մոտենա մեր իրական կյանքին՝ շարժում են սկսում հաշվիչ-դրամարկղների դեմ։ Դա փաստորեն նշանակում է, որ կրպակատերերը ցանկանում են պահպանել ներկա կարգավիճակը, այսինքն՝ շարունակել թաքցնել իրենց եկամուտները պետությունից։ Եթե կառավարությունը տեղի տա այդ ցանկությանը, ապա նրա հայտարարությունները ստվերային տնտեսության դեմ պայքարի մասին ոչ մի կոպեկ չարժեն։ Մյուս կողմից, եթե կառավարությունը պահպանի հարկերի այս մակարդակը, ապա միջին եւ փոքր բիզնեսի վերջը Հայաստանում կգա շատ արագ։ Եթե արդեն իսկ չի եկել։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930