«Այս տարբերակը կարող էր ձեռնտու լինել խորհրդարանին, քանի որ համաձայնություն տալով՝ իրավիճակից մաքուր դուրս եկավ։ Հակառակ դեպքում ԱԺ-ին կարող էին մեղադրել հնարավոր հանցագործին հովանավորելու մեջ։ Որքան էլ տարօրինակ թվա, այս լուծումը ձեռնտու էր Վանո Սիրադեղյանին, քանի որ նա կարող է ներկայանալ որպես քաղաքական հետապնդումների զոհ ու նաեւ լուծել իր անձնական ապահովության խնդիրը։ Այս լուծումը կարող էր նաեւ ձեռնտու լինել հանրապետության նախագահին՝ նա կարող է մեկնաբանել, թե հանցագործը փախուստի է դիմել։ Վերջին հաշվով, սա բոլորի համար էլ ընդունելի տարբերակ էր»,- այսպես գնահատեց ԱԺ-ի երեկ ընդունած որոշումը պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը։
Կարդացեք էջ 3։
«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ», ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՉԷ
Կարդացեք նաև
Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին «Առավոտը» խնդրեց մեկնաբանել «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանի այն պնդումները, թե Տիգրան Նաղդալյանի եւ Սերժ Սարգսյանի հրաժարականների վերաբերյալ նախագահի հետ բանակցում են, եւ ՀԱՀ-ի տնօրենի հարցը մոտ օրերս լուծվելու է. «Միասնություն» դաշինքի հայտարարությանը հետեւած իր հարցազրույցում նախագահ Քոչարյանը հնչած պահանջների նկատմամբ արտահայտել է իր միանշանակ վերաբերմունքը։ Ընդ որում, կարծում եմ, շատ հստակ կերպով։ Որեւէ բանակցություն չի վարվում»։
ՄԻՋԱՆԿՅԱԼ «ՀԱԿԱԶԵԿՈՒՅՑ»
«21–րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության տնտեսագիտական հանձնախումբը վերլուծություն է պատրաստել, որում կետ առ կետ պատասխան է տրվում ԱԺ 1991-99 թթ. էներգետիկայի բնագավառում չարաշահումներն ուսումնասիրող հանձնաժողովի բոլոր մեղադրանքներին:
ՆՐԱՆՑ ԵՐԱԶԱՆՔԸ ԿԱՏԱՐՎԵՑ, ԲԱՅՑ…
«Վանո Սիրադեղյանը գործող անձանցից մեկն էր ընդամենը,- «Առավոտին» ասաց ՍԻՄ-ի նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը։- Պիտի թույլ չտանք, որ Սիրադեղյանը դառնա քավության նոխազ եւ բոլորի կատարած մեղքերի համար պատասխան տա»։