Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒԴՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ

Ապրիլ 01,2000 00:00
zenq

Ռազմական արդյունաբերությանը մոտ կանգնած աղբյուրից «Առավոտը» տեղեկացավ, որ Հայաստանում այսուհետ սկսվելու է ոտքի զրահաբաճկոնների (բրոնեժիլետ) արտադրություն։ Ինչպես ցույց է տալիս հայ ինքնասպանության եւ մահափորձերի պատմությունը՝ քիլլերները, տեռորիստները որպես թիրախ են ընտրում զոհի ոտքերը։ Միամտաբար կարծելով, որ այնտեղ են տեղակայված նրա ուղեղն ու սիրտը։

Եթե ժամանակին բացահայտվեին ոչ անհայտ Ռոմեն Ղազարյանի ոտքերին ուղղված կրակոցների հեղինակները (այսինքն՝ այդ պահին պրն Ղազարյանի առջեւ մի մեծ հայելի լիներ՝ ինքն իրեն տեսնելու համար), ապա չէր լինի այն, ինչ եղավ մարտի 22-ին։ Այդ օրը տեռորիստները հարձակվեցին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի վրա եւ կրակեցին նրա ստորին վերջույթներին։ Թեեւ բազմաթիվ ղարաբաղցիներ մի քանի օր շարունակ հնարավորություն ունեին հեռուստատեսությամբ հետեւել իրենց նախագահի ոտքերի գործողությանը, ամեն դեպքում կասկածամտորեն պնդում էին. «Սրանք մեր Արկադյայի ոտները չեն»։ Ինչեւէ։ Ուզում ենք ասել, որ նախագահից սկսած մինչեւ վերջին պատգամավորն արդեն կարող են իրենց աշխատավարձով ձեռք բերել ոտքերը դարանակալ գնդակից պաշտպանող տեղական արտադրության «զրահանասկիներ»։

Դրանցով քայլելիս, ճիշտ է, սկզբնական շրջանում մի քիչ անդուր կլինի, սակայն կարեւորը՝ անվտանգ է։ Կա նաեւ ոչ պակաս հանգամանք. անհրաժեշտության դեպքում ինքներդ կարող եք կրակել ձեր ոտքերին, եւ ձեր բոլոր թշնամիները տեղում կձերբակալվեն։

Լ. Ա.

Ե՞ՐԲ ԵՆՔ ՎԵՐՋԱՊԵՍ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ

Armen martirosyan

ԱԳ փոխնախարար Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, խորհրդարանական դիվանագիտությունը շատ հզոր զենք է մասնավորապես եվրոպական երկրներում, որտեղ պառլամենտարիզմը դարերի ավանդույթ ունի։ «Ճիշտ կլինի, որ նոր խորհրդարանը ի սկզբանե կարողանա ճիշտ հարաբերություններ հաստատել ե՛ւ երկկողմանի, ե՛ւ Եվրոպառլամենտի հետ, քանի որ նա է որոշումները կայացնում՝ ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական, իսկ սրանք մեզ համար խիստ են կարեւորվում։ Տնտեսականը եւս մեզ համար պակաս կարեւոր չէ, քանի որ այստեղ մենք ֆինանսավորման խնդիրներ ունենք»։ Պարոն Մարտիրոսյանին հարցրինք, թե ի՞նչ վիճակում է Հայաստանի անդամակցության հարցը. «Ընդհանուր առմամբ լավատեսական է։ Ես մի քիչ ավելի զուսպ ու զգույշ եմ մոտենում այս հարցին, կարծում եմ՝ գործընթացները դրական միտում ունեն»։ Վերջին շրջանում հաճախ էր խոսվում, որ Հայաստանի անդամակցության հարցը կլուծվի ապրիլին։

Պարոն Մարտիրոսյանի ասելով. «Ապրիլին մենք չենք հասցնի, բայց ռեալ հույսեր կան, որ դա կլինի հունիսին, այսինքն Ադրբեջանի խնդիրները կան, մենք էլ ենթադրում ենք, որ Հայաստանում ներքին ոչինչ չի պատահի, գործընթացը նորմալ կընթանա եւ Ադրբեջանին եւս մի քիչ առաջ կքաշեն (իսկ դա նկատվում է) եւ հունիսին անդամակցության խնդիրը կլուծվի»։ Այսքանը մեր զրույցի լավատեսական մասն էր։ Իսկ վատատեսականն այն է, որ «հանկարծ ինչ-որ պատճառներ գտնեն, դիտարկեն երկու երկրների ներքին եւ արտաքին խնդիրները, կապեն Ղարաբաղի գործընթացների հետ եւ հետաձգեն»։ Թեպետ Եվրոպայի տրամադրվածությունը դրական է, բայց «միշտ էլ աչքի առաջ պետք է վատը նկատի ունենալ, սա չի կարելի բացառել»։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930