Որպես ապացույց, որ ինքը լիարժեք աշխատում է՝ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը թվարկեց, թե քանի հանդիպում է ունեցել միայն մարտի 30-ին։ Ի շարս դրանց նշեց մասնավորապես. «Առավոտյան հանդիպել եմ դպրոցականների հետ, որոնք օրինաստեղծ դաշտն ուսումնասիրելու դաստիարակություն են ստանում եւ սա շատ ողջունելի քայլ է։ Եվ դպրոցականներից պիտի սկսենք մեր աշխատանքները, որ նրանք հասկանան, թե ինչ է պետությունը եւ պետականությունը»։
Կարդացեք էջ 3։
ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԱՌԱՆՑ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞
Կարդացեք նաև
«Մենք այսօր գրավում ենք իսկապես շատ ամուր եւ մեզ համար շատ շահեկան ռազմական դիրքեր։ Այսինքն, մենք բարձունքների վրա ենք։ Եթե ռազմական գործողություններ սկսվեն, դրանք ինքնըստինքյան տարվելու են Ադրբեջանի տարածքում գտնվող հարթավայրերում։ Եվ եթե ռազմական գործողություններ սկսվեն հարթավայրերում՝ Ադրբեջանը միանգամից ստանալու է մի քանի հարյուր հազար նոր փախստականներ»,- ահա այն փաստարկներից մեկը, որով ԼՂՀ արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը բացառեց ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։
Կարդացեք էջ 2։
ՀՀԿ-Ն «ԴԵՄ» Է, ԻՍԿ ՀԺԿ-Ն…
ՀԺԿ քաղաքական խորհուրդն առայժմ որոշում չի ընդունել, թե ինչ դիրքորոշում են ցուցաբերելու երկուշաբթի բաշխիչ ցանցերի վերաբերյալ քվեարկության ժամանակ։ ՀՀԿ-ն միանշանակ «դեմ» է քվեարկելու, իսկ ՀԺԿ-ն, չնայած կողմնակից է, որ այդ ցանցերի վաճառքի վերաբերյալ պայմանագիրն իրավական ուժ ստանա խորհրդարանում, դեռ պիտի շարունակի քննարկել այդ հարցը եւ դարձյալ մի միասնական նիստ գումարեն։