Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտ 31,2000 00:00
haytararagir

ՀՀ ԱԺ պատգամավորների (մեծամասնական ընտրակարգով) թիվ 5, 8, 16 ընտրատարածքներում մայիսի 21-ին, եթե արտատիեզերական եւ արտաընտրական որեւէ բան չպատահի, տեղի կունենան լրացուցիչ ընտրություններ։ Փաստորեն, թեկնածուների «անհրաժեշտ» փաստաթղթերը սահմանված ժամկետում (մարտի 22-27) ներկայացվել է ԵրՔԸՀ։ Ապրիլի 6-ին տեսական պատգամավորները (թեկնածուները) ձեռքերը գրպանները կտանեն ընտրական գրավը մուծելու նպատակով (նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկ չափով)։ Չնայած պահանջվող հայտարարագրում պետք է նշված լինեին թեկնածուների սեփականության եւ վերջին մեկ տարում «իր եւ իր ընտանիքի անդամների» եկամուտների մասին, սակայն թեկնածուները նախընտրել են սեփական թափանցիկությունն ավետել։

Ընտանիքի անդամների եկամուտներն այնքան էլ հստակեցված չեն եւ երբեմն- երբեմն «կարեկցանք» ես զգում որոշ թեկնածուների նկատմամբ։ Եղիա Շամշյանն, օրինակ, չի նշել, թե, օրինակ, մինչեւ մարտ դատախազությունում աշխատելով որքա՞ն է եղել իր եկամուտը, այլ նշել է միայն, որ «արտասահմանում ապրող իր բարեկամից ստացել է ֆինանսական օգնություն 3200 ԱՄՆ դոլարի չափով»։ Տեսական պատգամավորներից շատերն ապահովված չեն տրանսպորտով։ Վազգեն Սաֆարյանն ունի «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, Ե.Շամշյանը տրանսպորտային միջոց է համարել մեկ ավտոտնակ ունենալը, Էռնեստ Սողոմոնյանն, օրինակ, մեքենա չունի, իսկ Վազգեն Պողոսյանն ունի «Մերսեդես-500»։ Երկու սեփական մեքենա ունի Վարազդատ Զատիկյանը։ Սիրտս լցվում է թախիծով, երբ կարդում եմ Հովհաննես Շահինյանի հայտարարագիրը. «Կինս ուսանողուհի է եւ թոշակ չի ստանում»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031