Ամեն հինգշաբթի ՀԺԿ-ական պատգամավորները հանդիպում են ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի հետ։ Երեկ նրանք շուրջ 2 ժամ զրուցեցին, քննարկեցին առաջիկա եռօրյայում ներկայացվելիք օրինագծերը, հստակեցրին դրանց շուրջ ՀԺԿ-ի քաղաքական դիրքորոշումները, որ երկուշաբթի ներկայացնեն արդեն «Միասնություն» խմբակցության նիստի ժամանակ։
ՎԱՏ ԼՈՒՐ
«No comment»,- այսպես արձագանքեց «Կոնվերս» բանկի վարչության նախագահ Սմբատ Նասիբյանը «Առավոտի» խնդրանքին, հաստատել կամ հերքել մեզ փոխանցված մի լուրը։ Եվ այսպես, առանց մեկնաբանության ենք ներկայացնում, որ մի կազմակերպություն վարկի դիմաց 13 հազար արկղ առանց համապատասխան նշագրումների ծխախոտ էր գրավ թողել «Կոնվերս» բանկին։ Ստացել են վարկը եւ, բնականաբար, չմարել։ Սակայն կառավարության որոշմամբ արդեն թույլատրվել է վաճառել 7 հազար արկղը։