Երեկ ՀԺԿ քաղաքական խորհուրդն անդրադարձել է այն հարցին, թե ինչպես են քվեարկելու երկուշաբթի, երբ քվեարկության դրվի բաշխիչ ցանցերի մասնավորեցման հարցն օրենսդրորեն կարգավորելու վերաբերյալ օրինագիծը։ Այնուհետեւ նույն հարցի քննարկումները մինչեւ ուշ գիշեր շարունակվել են ՀՀԿ խորհրդի հետ միասին:
ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆ «ՄԱՐՏԻ 22-Ի» ԳՈՐԾՈՎ
Ձերբակալվել են ԼՂՀ պաշտպանության բանակի երկու զորամասերի նախկին հրամանատարներ Լեւոն Մնացականյանը եւ Վանյա Մեհրաբյանը։
Կարդացեք նաև
ԴԱՐՊԱՍԱՊԱՀ ԲԱԼԱԲԱՆՅԱՆԸ ՀԱՎԵԼՈՒՄ Է
Վահան Հարությունյանի դատապաշտպան Ռուբեն Բալաբանյանը, որը նախկինում եղել է դարպասապահ, երեկ հավելեց նաեւ, որ խաղացել է Հայաստանի պատանեկան-երիտասարդական հավաքականի կազմում, եւ որ 2 անգամ էլ ստացել է լավագույն դարպասապահի համար սահմանված գավաթը։ Դարպասապահ-դատապաշտպանի հետ խաղացել են Ա.Կովալենկոն, Հ.Քեհեյանը, Մ.Սեմերջյանը։
«ՄԵՄՈՒԱՐՆԵՐ ՄՀՕՋ-Ի ՄԱՍԻՆ»
Երեկ Վահան Հարությունյանի դատապաշտպան Ռ.Բալաբանյանն ասաց, որ իր պաշտպանյալը «մեմուարներ» է գրում։ Հավանաբար՝ ՄՀՕՋ-ի մասին։
ԹԻՎ 8 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ
ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Գեորգի Վանյանի նախաձեռնող խմբի անդամների (70) մեջ են նաեւ Գարուշ Լազարյանը (Տեր Հուսիկ), Շահեն Պետրոսյանը, Արա Սահակյանը, Կարապետ Ռուբինյանը, Միքայել Հայրապետյանը, Շողեր Մաթեւոսյանը, Նանա Թոգոշվիլին եւ լրագրողներ «Հայկական ժամանակից»։