Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՓՈՒԿ ՎԱՅՐԷՋՔ

Մարտ 31,2000 00:00
dram

Ըստ չճշտված տեղեկությունների, «ԱրմենՏելի» նախկին ղեկավարներից մեկը՝ Վահրամ Սողոմոնյանն ԱՄՆ մուտք գործելիս հայտարարագրում նշել է, որ բանկային հաշիվ ունի՝ 4 մլն դոլար գումարով։

ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ

Samvel Babayan

Երեկ «Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակցին տված հարցազրույցում ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը հայտնել է, որ Սամվել Բաբայանի վերաբերյալ առկա նյութերը դեռ 7-8 ամիս առաջ էին ուսումնասիրվում։ Այժմ նրան մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման, պաշտոնական կեղծիքի, հարկերից խուսափելու հոդվածներով։ Ոչ պաշտոնապես թղթակցին ասել են, թե Սամվել Բաբայանին հնարավոր է առաջադրվի մի նոր՝ զինված խռովության ճանապարհով օրինական իշխանությունը տապալելու փորձի վերաբերյալ մեղադրանք։

ՄԵՐ ԱՉՔԵՐԸ ԲԱ՞Ց ԷԻՆ

vazgen manukyan

«Պատահական մարդիկ, բավական ցածր ինտելեկտով, իշխանության համար, անձնական ամբիցիաների համար, փողի համար կործանում են ե՛ւ այս երկիրը, ե՛ւ Ղարաբաղը։ Սա նոր բան չէ, սա շարունակվում է տարիներ ի վեր, այս դեպքը չէ, որ մեր աչքերը բացեց։ Միայն խոսելով հարցերը չեն լուծվում»,- ասաց Վազգեն Մանուկյանն իր հերթական մամուլի ասուլիսի ժամանակ։

Վազգեն Մանուկյանի մամուլի ասուլիսի մասին կարդացեք 2-րդ էջում։

ԿՈՒՌ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

tramabanel

«Դուք լավ նախագահ կաշխատեք, եթե երբեւէ աշխատել եք որպես նախագահ։ Դուք նախագահ չեք կարող աշխատել, եթե մինչ այդ չեք աշխատել որպես նախագահ»։ Այս ալոգիզմը ներկայացրեց ԵՖԲ նախագահ Սեդրակ Սեդրակյանը՝ խոսելով մեր կառավարության՝ երկրի եղած-չեղածը սեփականաշնորհելու տրամաբանության մասին։

Մանրամասները՝ էջ 4։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031