Մասնավորապես՝ Ադրբեջանի մատուցմամբ Ադրբեջանական «Զերկալո» օրաթերթը երեկվա համարում անդրադարձել էր մարտի 28-ին Ադրբեջանում նշվող Ազգային անվտանգության օրվան: (Պարզվում է, ազերիներն այդպիսի տոն ունեն)։ Նկարագրելով, թե ինչ նվաճումների է հասել մեր հարեւան հանրապետությունը «չեկիզմի» բնագավառում, «Զերկալո»-ն մասնավորապես նշում է. «Ազգային անվտանգության նախարար Նամիկ Աբասովը հավաքվածների առջեւ հանդես գալով հայտարարեց, որ անկախության 8 տարիների ընթացքում Ադրբեջանի ԱԱ նախարարության 121 աշխատակից պարգեւատրվել են հանրապետության շքանշաններով եւ մեդալներով»:
Անդրադառնալով օրերս Ադրբեջանի ԱԱ նախարարությանը հոժարակամ հանձնված հայկական հետախուզության ծառայող ադրբեջանցի Ջաբիր Մամեդովի պատմությանը, բանաստեղծ Բախտիար Բահաբզադեն նախարարին հարցրել էր. «Արդյո՞ք գոնե մեկ հայի կարելի է գտնել, որը մերոնց (իմա՝ Ադրբեջանի ազգային անվտանգությանը- Ա.Բ.) հետ համագործակցի»: Ադրբեջանի ազգային անվտանգության շեֆը հռհռալով պատասխանել էր. «Առաջին անգամն եմ այս մասին խոսում, բայց ասեմ՝ ոչ թե մեկ, այլ բազմաթիվ հայեր, ընդ որում ոչ միայն փողի համար, այլ մեծամասնությունը՝ ըստ համոզմունքի: Քանի որ համոզված են, որ Հայասանի ներկայիս իշխանությունները հայ ժողովրդի թշնամիներն են»: Իհարկե, կարելի է եւ ձեւացնել, թե մենք Ինտերնետ չունենք, իսկ «Զերկալո»-ի ասածը մեզ համար որեւէ նշանակություն չունի: Բայց ավելի լավ է մտածենք ադրբեջանցիների վիրտուալ տարածքում հայերին վարկաբեկելու բավականին հնարամիտ ձեւերի մասին։
ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ