ԱԺ էներգետիկ հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Լոքյանը խորհրդարանական իր վերջին ճեպազրույցից առաջ լրագրողներին տեղեկացրեց, որ ինքը զինված է՝ ատրճանակ ունի։ Սա արձանագրելով հույս հայտնենք, թե հանձնաժողովի զուսպ նախագահի անվտանգությանը ոչինչ չի սպառնա։
ՎԱՏ ԼՈՒՐ
«Առավոտի» թղթակիցն ականատես եղավ խորհրդարանում հետեւյալ երկխոսությանը։ Պատգամավորներից մեկին հետաքրքրում էր, թե ինչու ընդամենը 130 մլն դոլար գնահատվող մեր բաշխիչ ցանցերը սեփականաշնորհման առումով չեն հետաքրքրում մեր տեղական կապիտալի ներկայացուցիչներին։ Վերջիններից մեկն այսպիսի փոխաբերությամբ պատասխանեց այս հարցադրմանը. «Որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը Քըրք Քրքորյանի ձեռքը բռնած նրան ճանապարհում է մինչեւ օդանավ, իսկ տեղացի գործարարներին «դուբինկայով» են ծեծում»։