Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆՎԱԾ Է «10-ՐԴ ՆԱՀԱՆԳԻ» ԼՐԱԳՐՈՂ ՎԱՀՐԱՄ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ

Մարտ 29,2000 00:00
Vahram Aghajanyan

ԼՂՀ ներքին գործերի նախարարության աշխատակիցները մարտի 28-ին, առանց բնակարանային խուզարկության սանկցիայի, ստուգումներ են անցկացրել «10-րդ նահանգ» թերթի լրագրող Վահրամ Աղաջանյանի բնակարանում՝ փնտրելով այնտեղ զենք, թմրանյութեր, ոսկեղեն եւ փող։ Ստուգել են տանը եղած բոլոր տեսաերիզները, ձայներիզներն ու թերթերը։ Եվ այս ամենը որակվել է որպես «օսմոտր»։

Հարազատների վկայությամբ, թվարկյալ իրերը չգտնելուց հետո կազմվել է արձանագրություն, որին ներկա են եղել հարեւանները։ Դրանից հետո Վ.Աղաջանյանը դուրս է եկել տնից։ Կես ժամ չանցած, հայտնվել է ՆԳՆ-ի աշխատակիցը եւ ասել, որ Վահրամին սպասում են ՆԳՆ-ում։ Վ.Աղաջանյանը անմիջապես ներկայացել է նախարարություն, նրան ուղեկցել է քույրը։ Որոշ ժամանակ անց քրոջն ասել են, որ Վահրամին այդքան շուտ բաց չեն թողնելու, չսպասի։ Ընդամենն այսքանը։

ՎԵՐՋԻՆԻՍ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ

Երեկ ժամը 16։00-ին «10-րդ նահանգ» թերթը կապվել է ԼՂՀ ՆԳՆ քրեական հետախուզության բաժնի պետ Վլադիմիր Ավագիմյանի հետ։ «Ի՞նչ մեղադրանք է ներկայացվել (կամ ներկայացվում) լրագրող Վ. Աղաջանյանին, ինչքա՞ն է մնալու եւ հարցաքննվելու ՆԳՆ-ում»։ Այս հարցերին Վ. Ավագիմյանը պատասխանել է, որ լրագրողը գտնվում է ՆԳՆ ժամանակավոր պահման մեկուսարանում եւ խորհուրդ տվել հետաքրքրող հարցերն ուղղել ԼՂՀ դատախազությանը։

Այն հարցին էլ, թե ինչո՞ւ են լրագրող Վ. Աղաջանյանի տանը փորձում զենք ու զինամթերք, ոսկի կամ թմրադեղ գտնել, քրեական հետախուզության պետը պատասխանել է. «Մարդ է, ամեն ինչում կարող է կասկածվել»։

Ի դեպ, ժամը 17։00-ին, երբ «10-րդ նահանգը» կապվել է դատախազի առաջին տեղակալ Արամայիս Ավագյանի հետ, նա նախ ասել է, որ դատախազությունը դրա հետ կապ չունի, որ կալանողը ՆԳ նախարարությունն է՝ «որն էլ թող մեկնաբանի իր գործողությունները»։ Քիչ հետո ավելի շշմեցուցիչ պատասխան տվեց. «Ես լավ եմ հիշում, թե ինչ եմ ասել, ես դատախազության մասին բան չեմ ասել»։ Ուշացած ինքնարդարացում։

Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031