Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանն «Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում հայտարարել է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԵԿՄ-ի՝ մասնավորապես գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի միջեւ երբեք չեն եղել այնպիսի լարված հարաբերություններ, ինչպես ոմանք փորձում էին ներկայացնել։
ՎԱՏ ԼՈՒՐ
Ստեփանակերտից ստացված լուրերի համաձայն, Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձին իր առնչակցությունը խոստովանած կալանավորներից մեկի տանը խուզարկությամբ հայտնաբերվել է ահաբեկչական գործողության սխեման։ Ըստ այդմ, այս հանցագործությունը ծրագրված է եղել հիմնովին եւ վաղուց։