Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԻԼ» ԿՈՆՑԵՌՆԻՑ ԱՐԿՂԵՐ ՉԵՆՔ ԳՆԵԼՈՒ»

Մարտ 29,2000 00:00
ruben hayrapetyan

Խորհրդարանական քննարկումների ընթացքում «Գրանդ Տոբակոյի» հասցեին կշտամբանքներ հնչեցին, որ հումքը դրսից են բերում։ «Հայծխախոտի» եւ «Գրանդ Տոբակոյի» խոշոր բաժնետեր Ռուբեն Հայրապետյանը հերքեց այդ պնդումները ծխախոտի մասով, նշեց, որ միայն թուղթն են դրսից գնում, նաեւ քիմբամբակը, բայց ֆիլտրն արտադրում են Հայաստանում. «Իսկ արկղերը, որ «Սիլ» կոնցեռնի տնօրենին շատ է անհանգստացնում՝ այո, իրենցից չենք գնելու։ Քանի որ նրանք միանգամից են ցանկանում հարստանալ, ավելի թանկ գնով ծախել։ Այդ արկղերն ավելի էժան գնում ենք էլի Հայաստանում գործող մեկ այլ արտադրությունից, որը գոֆրոն ներմուծում է դրսից եւ հավաքում Երեւանում»։

ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ ՀԱՏԿԱՑՐԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

levon-ter petrosyan

Ի պատասխան «Առավոտի» հարցման, թե ինչպես է Լեւոն Տեր-Պետրոսյանին հատկացվել Հրազդանի կիրճում գտնվող առանձնատունը, ՀՀ առաջին նախագահի գրասենյակից հայտնեցին, որ այդ առանձնատունը հատկացվել է Հայաստանի կառավարության 1998 թ. մայիսի 20-ի որոշմամբ, որի համար հիմք է ծառայել «ՀՀ նախագահի մասին» օրենքը։ Հիշեցնենք, որ այդ որոշումն ընդունվել էր այն ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանն արդեն 3,5 ամիս է, նախագահ չէր։

Ո՞Վ ԳՆԱՑ, Ո՞Վ ՄՆԱՑ

zerbakalel

Ըստ ԼՂՀ դատախազության, ԼՂՀ նախագահի դեմ կատարված մահափորձին առնչություն ունենալու կասկածանքով կալանքի ենթարկված անձանցից, կասկածանքը հիմնավորող տվյալների բացակայության կապակցությամբ, երեկ ազատ են արձակվել 12 հոգի: Նախաքննության ընթացքում բացահայտվել են նոր փաստեր եւ ապացույցներ, որոնց հիման վրա ձերբակալվել է եւս մեկ անձ: Դատախազությունը սակայն շարունակում է թաքուն պահել թե՛ ձերբակալվածների, թե՛ ազատ արձակվածների անունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031