«Եթե 3 կամ 6 ամիս հետո վերլուծություն արվի եւ պարզվի, որ ծխախոտի ե՛ւ արտադրությունից, ե՛ւ ներմուծումից բյուջեի մուտքերը կտրուկ պակասել են՝ որեւէ մեկը պատասխան տալո՞ւ է այս օրենքի համար, թե՞ ոչ»,- ասաց «Հայծխախոտ» ԲԲԸ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որ նաեւ «Գրանդ Տոբակոյի» բաժնետոմսերի 49%-ի սեփականատերն է. «Ասեմ ավելին, հիմա մեզ ընդամենը պետք է 2 հազար տոննա ծխախոտ։ Բայց այս տարի գյուղացիները ցանելու են 8 հազար։ Ո՞վ է առնելու, ծխախոտ ներմուծողնե՞րը։ Ո՞վ է պատասխան տալու դրա համար»։ Ռուբեն Հայրապետյանը խոստացավ, թե այս օրենքի հետեւանքով անգործ մնացածներին ուղարկելու են ԱԺ-ից եւ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գագիկ Արզումանյանից աշխատանք ուզելու։
Կարդացեք էջ 3։
«ԺՈՂՈՎՐԴԻ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ» ՈՐՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Կարդացեք նաև
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ Ստեփանակերտում տարածված լուրերի համաձայն՝ անցած գիշեր նոր ձերբակալություններ են եղել։ Վստահելի աղբյուրներից պարզվել է, որ ձերբակալվածների թվում են հարկային պետական վարչության նախկին պետ Սերժ Առուշանյանը, ԵԿՄ կամավորականների միության վարչության նախագահ Արկադի Կարապետյանը եւ եկեղեցասիրաց եղբայրակցության մի անդամ։ Վերջին երկուսն ավելի վաղ մեղադրվում էին հարկերից չարամտորեն խուսափելու եւ պետական վարկերը մասնավոր ձեռնարկատիրության ոլորտում օգտագործելու մեջ։ Այն հարցին՝ նրանք ա՞յդ գործով են մեղադրվել, թե՞ մարտի 22-ի մահափորձի կապակցությամբ, ոչ մի պաշտոնական պատասխան չկա։
ՈՐՊԵՍԶԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՉԶՐԿՎԵՆ
«ԼՂՀ խորհրդարանի 33 պատգամավորներից 10-ից ավելին ինքնուրույն ընդդիմադիրներ են։ Այսպիսի դեպքերում, երբ իշխանությունը ուժեղանում է, կշեռքի մի կողմը ծանրանում է, էն մեջքից թույլ, անողնաշար պատգամավորներն անցնում են իշխանության կողմը, որպեսզի պաշտոնից չզրկվեն, ընդհակառակը՝ առաջ գնան»,- մեր թղթակցին տված հարցազրույցում ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Մուրադ Պետրոսյանը:
Հարցազրույցի մանրամասները կարդացեք 2-րդ էջում: