Եվ այսպես. ԼՂՀ նախագահ Ա. Ղուկասյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ, ինչպես հաղորդում է ԼՂՀ դատախազությունը, ձերբակալվել են «հանցագործության անիջական կատարողները»։ Ըստ վերջապես հրապարակված ցուցակի (27 մարտի) ձերբակալվածները 5-ն են, որոնցից 4-ի տվյալներում առանձնահատուկ, շեշտադրումով արձանագրվել է Ս. Բաբայանի հետ առնչություն ունենալու հանգամանքը (անմեղության կանխավարկածն էլ որտե՞ղ մնաց)։ Ձերբակալվել են.
1) Աղաջանյան Սասուն Մառլենի. «Մինչեւ ձերբակալվելը Ս. Բաբայանի պահպանության պետն էր»։
2) Ղուլյան Դավիթ Ալբերտի. «Մինչեւ ձերբակալվելը Ս. Բաբայանի թիկնապահն էր»։
3) Փարամազյան Էրիկ Ենոքի. «Ս. Բաբայանի կնոջ հարազատ եղբայրն է»։
Կարդացեք նաև
4) Մելքումյան Վարուժան Ջումշուդի. «Մինչեւ ձերբակալվելը Ս. Բաբայանի թիկնապահն էր»։
5) Միրզոյան Լեւոն Վաղարշակի, որը «մինչեւ ձերբակալվելը ոչ մի տեղ չէր աշխատում»։
Ըստ պաշտոնական «հաղորգարության» (սխալները փաստաթղթից են) «վերոհիշյալ անձանց միջեւ բաշխված է եղել յուրաքանչյուրի դերը»։ Նախաքննությունը շարունակվում է, եւ Ստեփանակերտը մեզ խոստանում է տալ «պարբերաբերական» հաղորդագրություն։ Մեզ հասած (ոչ պաշտոնական տվյալներով) ձերբակալվածների թիվն առայժմ 70 է։
Սեփ. լր.