Երեկ Ստեփանակերտում ի պաշտպանություն Սամվել Բաբայանի ցույց կազմակերպելու փորձ է արվել։ Ժամը 12-ի սահմաններում դատախազության շենքի մոտ են հավաքվել Սամվել Բաբայանի կինը, քույրը եւ զոքանչը, որոնց հետ են եղել նաեւ Ցվետանա Պասկալեւան ու Աղասի Արշակյանը։
… ԵՎ ԱՄԲՈԽՈՎ ՇՐՋԱՊԱՏՎԱԾ
Գրեթե նույն ժամին մի խումբ շրջափակել է ԼՂՀ նախագահի նստավայր շարժվող մի մեքենա, որում գտնվելիս են եղել Կիմ Բալայանը եւ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը։ Ըստ չճշտված տվյալների՝ վերջիններիս ծեծելու փորձ է եղել ու նաեւ մեքենային են բռունցքներով հարվածել։ Ծեծկռտուքը կանխել եւ ամբոխին ցրել են նախագահի եւ կառավարության նստավայրերի պահպանության ծառայության աշխատակիցները։
Կարդացեք նաև
ԿԱՏԱՐՎԵՑ «ԵՐԱԶԱՆՔԸ»
Գնդակոծվել է ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանի «Օրիոն» խանութի ցուցափեղկը։ Դեպքի վայրից հայտնաբերվել է ավտոմատի 22 պարկուճ եւ կրակված 3 գնդակ։ Մանուկ Գասպարյանը, բնականաբար, այս միջադեպը կապել է ԱԺ էներգետիկ հանձնաժողովում իր գործունեության հետ։ Նրա գնահատմամբ խանութին 500-600 դոլարի վնաս է պատճառվել։
ՑՈՐՆԱԲՈՒՅՐ ԳՈՐԾՈՒՂՈՒՄ
«Գրանդ Տոբակոյի» նախագահ Հրանտ Վարդանյանը այժմ Կանադայում է։ Բայց ոչ այն պատճառով, որ պարտնյոր կողմին հայտնի «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքի ընդունման եւ իրենց համար ոչ նպաստավոր օրենսդրական դաշտի ձեւավորման մասին, ինչպես մենք էինք կարծում, այլ «Գրանդ Քենդի» հրուշակեղենի արտադրության համար մեծ քանակով ցորեն բերելու։ Այդպես մեզ ասացին «Գրանդ Տոբակոյում»։
ՔԱՐԻՑ ՀՈՒՇ ՔԱՄՈՂ
Հանրապետական կուսակցության մուտքի մոտ երեկ տեղադրվեց կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հուշաքարը (հեղինակ՝ Արա Շիրազ)։ Այսօր տեղի կունենա հուշաքարի բացումը։