Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խավարի եւ ցրտի հանձնաժողովը

Մարտ 25,2000 00:00
Arshak Sadoyan

Ինչպես հայտնի է, ամեն մի նոր թագավոր՝ գալով իշխանության, մշտապես դրդում է իր շքախմբին՝ մի երկու հայհոյական խոսք ասել իր նախորդի մասին՝ այսպիսով ժողովրդի համար ավելի ցայտուն դարձնելով իր սեփական իմաստուն ղեկավարությունը։ Նախորդ հանցավոր ռեժիմի դեմ պայքարելը հին ռուսական եւ խորհրդային ավանդույթ է. մասնավորապես, Խրուշչովի ժամանակ փնովում էին Ստալինին, Բրեժ-նեւի ժամանակ՝ Խրուշչովին, Գորբաչովի ժամանակ՝ Բրեժնեւին եւ այլն։ Անկախ Հայաստանի հողում այդ ավանդույթի շարունակման պայմաններում ԱԺ պատգամավորներն անցած շաբաթ որոշեցին միանալ Արշակ Սադոյանի 7 երգին՝ խավարի, ցրտի եւ թալանի մասին։ Արդյունքում՝ ժողովրդական զանգվածների զգացմունքներին հաճո սադոյանական մեներգը վեր է ածվել իշխանահաճո երգչախմբի։

Պարույր Հայրիկյանը

Hayrikyan

Հեղինակային երգի անզուգական վարպետը որոշեց ձայնակցել հոկտեմբերի 27-ի գործով կալանավորվածների փաստաբաններին, վստահություն հայտնելով, որ կասկածյալների թվում կան բացարձակապես անմեղ մարդիկ։ Մարդու իրավունքների գլխավոր պաշտպանի այս եզրակացությունը, կարծում եմ, կարող է հիմք ծառայել սահմանադրական եւս մի փոփոխության։ Բարեփոխված հիմնական օրենքում կարելի է մտցնել հետեւյալ կետը. «Պարույր Հայրիկյանը, խորհրդակցելով ՀՀ նախագահի հետ, որոշում է, թե ովքեր են ՀՀ քաղաքացիներից բացարձակապես մեղավոր, իսկ ով՝ բացարձակապես անմեղ, եւ դրա հիման վրա որոշում է ընդունվում՝ այդ քաղաքացիներին պատժել-չպատժելու հարցը»։

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031