Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մարտ 25,2000 00:00
Paruyr Hayrikyan

Ահաբեկիչների մարդկային իրավունքները պաշտպանելու առիթով իր դեմ ծավալված քարոզարշավի առնչությամբ Պարույր Հայրիկյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է. «Ես հասկանում եմ, որ տեռորիզմի իրական հովանավորները կփորձեն բարդույթավորել։ Մենք պայքարում ենք տեռորիզմի դեմ ե՛ւ անհատների կողմից (երբ անհատներն են տեռորիստ), ե՛ւ պետական տեռորիզմի, որ ավելի ահավոր է»։ Միով բանիվ, պրն Հայրիկյանը չի նահանջելու. «Ոչ ոք ինձ բարդույթավորել չի կարողանալու»։ Ի դեպ, նաեւ վստահություն է հայտնել՝ հիմնվելով փաստաբանների եզրակացության վրա, որ հոկտեմբերի 27-ի գործով ձերբակալվածների նկատմամբ բռնարարքները կանխված են այլեւս։

ՎԱՏ ԼՈՒՐ

dataxazutyun

 

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից «Առավոտին» հայտնեցին, որ Վահան Հարությունյանի դատապաշտպան Ռուբեն Բալաբանյանի որդու գործը չի անջատվել ընդհանուր՝ Աջափնյակի համայնքապետի ընտրության ժամանակ խուլիգանական արարքների գործից եւ չի ուղարկվել լրացուցիչ քննության։ Ստացվում է, որ պրն Բալաբանյանն իզո՞ւր է իր պաշտպանյալի հետ միասին այդպիսի եռանդով աշխատում գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանի թիմում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031