Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՐՏՈՆԻՐ, ԲԱՅՑ ՀԵՏԵՎԻՐ

Մարտ 25,2000 00:00
Vardan Khachatryan

Վարդան Խաչատրյանը պատրաստակամություն հայտնեց ապացուցել, որ անցած օգոստոսին նախագահի միջամտությամբ էր ծխախոտ արտադրողի եւ ներմուծողի հաստատագրված վճարների 130/150 հարաբերակցությունը փոխվել 100/150-ի։ Ավելի ուշ Հայկ Բաբուխանյանը հայտարարեց, որ եթե նախագահը նման արտոնություն է տալիս, պիտի նաեւ հետեւի, որ ներդրումներն արվեն մեր պետությունում, այլ ոչ, ինչպես «Գրանդ Տոբակոյի» դեպքում՝ «շահույթը տարվի Սոչի եւ այնտեղ կազմակերպվի արտադրություն»։

ԵՐԲ ՉԿԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Samvel Babayan

Ըստ Ստեփանակերտում շրջանառվող ոչ պաշտոնական լուրերի, Սամվել Բաբայանի դեմ քրեական գործ է հարուցվել ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեղադրանքով։ Ըստ նույն աղբյուրների, ձերբակալվածներից մեկը խոստովանել է, որ ահաբեկչության մասնակից է։

ՆՈՐԻՑ ԵՐԿՈՒՍ

Hayrikyan

«Առավոտն» արդեն հաղորդել էր, որ Պարույր Հայրիկյանը Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնի ուսանող է։ Նրա դասախոսներից մեկը մեր թղթակցին փոքր-ինչ հնացած մի տեղեկատվություն փոխանցեց, թե պրն Հայրիկյանը տրամաբանության դիֆստուգարքից երկուս է ստացել։

21-ՐԴԸ

Olimpiakan

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում անցկացված բռնցքամարտի միջազգային վարկանիշային մրցաշարում երեւանցի 60 կգ քաշային մարզիկ Արթուր Գեւորգյանը մտավ եզրափակիչ ու արժանացավ Սիդնեյի օլիմպիական խաղերի ուղեգրին։ Արթուրը դարձավ հայաստանցի 21-րդ մարզիկը, որ իրավունք ստացավ մասնակցելու օլիմպիական խաղերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031