Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՊԱՍՏԱՎՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՆ

Մարտ 25,2000 00:00
cxaxot

«Առավոտը» ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Գագիկ Արզումանյանին հետեւյալ հարցն ուղղեց. Իհարկե, «Գրանդ Տոբակոն» Հայաստանի խոշորագույն հարկատուներից է, սակայն, ինչո՞ւ ներմուծողների նկատմամբ նույն արտոնությունները, որ տրված են այս ձեռնարկությանը, չեն կիրառվում նաեւ տեղական այլ արտադրությունների պարագայում. «Օգոստոսի 1-ից հետո այն ցուցանիշները, որ արձանագրեց «Գրանդ Տոբակոն», մեզ բավարար հիմքեր են տալիս ենթադրելու, որ նման առավելությունն ընդհանրապես եւ հատկապես այս դեպքում բացարձակապես դրական արդյունք, ազդեցություն չի ունենում հենց ներքին արտադրողի վարքագծի վրա։ Այսինքն՝ կարծում եմ, որ ճիշտ չէ այդ փորձը տարածել մյուս բոլորի նկատմամբ»։

Կարդացեք նաեւ էջ 3։

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԷԻՆ ՉՀՐԱՊԱՐԱԿԵԼ

Robert Qocharyan

Հինգշաբթի երեկոյան Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ։ Խորհրդարանում այս հանդիպման մասին պատմում էին, թե նախագահն ասել է, որ Սամվել Բաբայանի տնից հրազենի շատ մեծ քանակություն է հայտնաբերվել՝ գնդացիրներ, ավտոմատներ եւ այլն։ Ըստ որոշ ասեկոսեների էլ, Ռոբերտ Քոչարյանն ասել է, թե ինքը համոզված է, որ Սամվել Բաբայանը կատարված ահաբեկչության հետ կապ չունի, բայց նույնը չի կարող պնդել նրա շրջապատից մի երկու հոգու մասին։ Միջնորդավորված այս լուրերը հանդիպման մասնակիցների հետ ճշտել չհաջողվեց, քանի որ նրանք նախագահին խոստացել էին մամուլին այս առնչությամբ տեղեկատվություն չփոխանցել։

«ՄԱՐՏԻ 22-Ի» ԳՈՐԾՈՎ

Samvel Babayan

Սամվել Բաբայանին ձերբակալել են հենց իր բնակարանում, դեպքից ոչ շատ ուշ։ Թիկնապահներին նույնպես ձերբակալել են իրենց տներում։ Երեւանից «ԿամԱԶ»-ով գալու ճանապարհին ձերբակալվել է Ս. Բաբայանի հորեղբոր որդին։ Ըստ շրջող լուրերի, Բաբայանների ազգի բոլոր տղամարդիկ ձերբակալվել են։ Իսկ ընդհանրապես ըստ նախնական տվյալների, «Մարտի 22-ի» գործով ձերբակալվածների թիվը հասել է 70-ի, նրանց մեջ նշվում են նաեւ Սամվել Բաբայանի անձնական ներկայացուցիչ Վարդան Թաշճյանի եւ Ստեփանակերտի փոխքաղաքապետ Գուրգեն Ներսիսյանի անունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել