Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մարտ 24,2000 00:00
hrant xachatryan

Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի առնչությամբ Բաբայան եղբայրների ձերբակալության փաստը «Առավոտի» խնդրանքով գնահատելիս Հրանտ Խաչատրյանը նշեց, թե ընթանում է քննություն եւ հարկ է սպասել դրա արդյունքներին։ Եթե նույն մոտեցումը նույն դաշինքի գործիչները (եւ ոչ միայն) պատրաստ լինեն կիրառել նաեւ հնչեղություն ունեցող այլ գործերի պարագայում, ներքաղաքական լարվածությունը զգալիորեն կլիցքաթափվի։

ՎԱՏ ԼՈՒՐ

Paruyr Hayrikyan

ԱԻՄ-ի փոքր վեհաժողովում երեկ անդրադարձել են այն հարցին, թե արժե՞, որ Պարույր Հայրիկյանն իր թեկնածությունն առաջադրի պատգամավորական թափուր ընտրատարածքներում։ Նորայր Խանզադյանը փորձել է նրան համոզել, որ խորհրդարանում «մի ծաղկով գարուն կարող է գալ»։ Մեկ այլ պատվիրակ վստահեցրել է, թե Հայրիկյանի մասնակցությունը նման կլինի «խոզերի առջեւ մարգարիտ շաղ տալուն»։ Հայրիկյանի մասնակցությանը սկզբունքորեն դեմ է եղել Ներսես Զեյնալվանդյանը, որը հիշեցնենք, ԱԻՄ-ի նախագահն է. «Ընդհանրապես պետք չէ Հայրիկյանին ուղարկել այնտեղ։ Ի՞նչ եք ուզում էս մարդուց»։ Բանավեճի հերոսն այս հարցում չէր կողմնորոշվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031