ԼՂՀ ՊԲ-ի նախկին փոխհրամանատար Արմեն Աբգարյանը (Ամուլյա) հիվանդության պատճառով գտնվում էր հիվանդանոցում։ ԼՂՀ վերջին իրադարձությունների հետեւանքով, Արմեն Աբգարյանին հիվանդ վիճակում կրկին տեղափոխել են մեկուսարան։
ԻՆՉՊԵՍ ԷՐ ՍԱՐՔՎՈՒՄ ԳՈՐԾԸ
«Երբ Աշոտ Բլեյանի դեմ ցուցմունք կորզելու քննիչի երկար ու անհաջող փորձերին պատասխանեցի, որ չեմ կարող անմեղ մարդուն զրպարտել, քննիչը խնդրեց՝ դե, գոնե ասա, որ Բլեյանը գանձարկղից փող է վերցրել պարտքով ու չի վերադարձրել»,- ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գլխավոր հաշվապահ Ռիմա Պողոսյանը վերջին դատական նիստում։
Կարդացեք նաև
ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ
Երեկ ՀՀ նախագահի տիկին Բելլա Քոչարյանի բարեգործության մասին մեր լրատվությունը պարունակում էր մի հարց, որը հակասում էր «Առավոտի» գաղափարական սկզբունքներից մեկին՝ փողը հաշվել միայն սեփական գրպանում։ Բոլոր երաժշտասերների անունից մեր երախտապարտությունն ենք հայտնում տիկին Քոչարյանին՝ Երեւանի կամերային երաժշտության տանը աջակցելու համար։
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
Վահան Հարությունյանի դատապաշտպան Ռուբեն Բալաբանյանի որդու մասով գործն անջատվել է ընդհանուր՝ Աջափնյակի համայնքապետի ընտրության ժամանակ խուլիգանական արարքների գործից եւ ուղարկվել լրացուցիչ քննության։ Ըստ ամենայնի, այն կկարճվի։
ՉԻ ՓՈՇՄԱՆԵԼ
«Ազատություն» ռ/կ-ն հաղորդեց, որ ՀԿԿ խմբակցության ղեկավար Հրանտ Ոսկանյանը հերքել է այն լուրերը, թե տարածքային կառավարման եւ քաղաքաշինության համակարգող նախարար Լեոնիդ Հակոբյանը մտադիր է մայիսին կայանալիք թափուր մնացած տեղերի համար Արաբկիրի թիվ 5 ընտրատեղամասում առաջադրվել պատգամավորության թեկնածու։