Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆԱ ԱԼԻԲԻ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ

Մարտ 24,2000 00:00
samvel babayan

«Իմ անձնական կարծիքն է, թե 9 միլիոն հայերից ամենաշահագրգռվածը (հայտնի պատճառներով), որ նման դեպք տեղի չունենա՝ ն է։ Քանի որ նա հայերիս մեջ միակ մարդն է, որը հասկանում է՝ եթե այդպիսի դեպք պատահի՝ միակ մարդն ինքն է, որը ոչ մի ալիբի չի կարող ունենալ»,- «Առավոտի» հարցին ի պատասխան ճեպազրույցում հայտարարեց «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը։

Նա նաեւ Սամվել Բաբայանի ձերբակալության առնչությամբ ասաց. «Լեգենդար զորավարների, ազգային գործիչների եւ խարիզմատիկ առաջնորդների հետ չի կարելի վերաբերվել այնպես, ինչպես սովորական մի զինվորի»։

Կարդացեք էջ 3։

ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԾԻՔ

Ղարաբաղյան շարժման գործիչ, նախկին «Կռունկ» կոմիտեի ղեկավար Արկադի Մանուչարովն «Ազատություն» ռ/կ-ի Մոսկվայի թղթակցին ասել է. «Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իշխանության են եկել բռնակալներ՝ ռազմաոստիկանական ռեժիմով։ Կյանքի նվազագույն փորձ չունեցող այդ դիլետանտ գործիչները հեշտորեն քաոսի մեջ նետեցին երկիրը։ Հայաստանում չկա՛ ժողովրդավարություն։ Իսկ քաոսի պայմաններում միշտ տեղ կա բանդիտիզմի եւ ահաբեկչության համար»։

ՀԻՆ ՕՐԵՐԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՄԲ

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում այցելել են նախագահն ու վարչապետը, ՍԴ նախագահը եւ ի շարս այլոց՝ նաեւ գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանը, որը երկար ժամանակ եղել է ԼՂՀ-ի դատախազը։ Վերջինիս այցը պարզապես բարեկամական էր։

Արկադի Ղուկասյանի առողջական վիճակի մասին կարդացեք 2-րդ էջում։

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է 50-ԻՑ ԱՎԵԼԻ ՄԱՐԴ

Ըստ պաշտոնական տեղեկատվության, ԼՂՀ-ում ձերբակալվել է 28 մարդ, ըստ ոչ պաշտոնականի՝ ձերբակալվածների թիվը հատել է 50-ի սահմանը, սպասվում են նոր ձերբակալություններ։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, ձերբակալվածների առնչությամբ վերաբացվում են հին գործեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031