Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԻԵՎԸ ՉԻ ՕԳՏՎԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԻՃԱԿԻՑ

Մարտ 23,2000 00:00
aliev

«Ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի ղեկավարի դեմ կատարված մահափորձը, ինչպես եւ Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունը հանդիսանում են Հայաստանի եւ Ղարաբաղի ներքին գործը, քանի որ վերջինս չի գտնվում Ադրբեջանի ենթակայության ներքո։ Մենք չենք միջամտում եւ չպետք է միջամտենք այս խնդիրների մեջ»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը։ Հեյդար Ալիեւի խոսքերով՝ Ղարաբաղում իրավիճակը թեժացած էր ավելի շուտ, քան Հայաստանում։ «Ի տարբերություն Հայաստանի, մենք չպետք է միջամտենք եւ օգտվենք իրավիճակի սրումից»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Նա հիշեցրել է նաեւ, որ 1991-93 թթ.-ին, երբ Ադրբեջանի քաղաքական ուժերը պայքար էին մղում իշխանության համար, Հայաստանի զինված ուժերն օգտվել են իրավիճակից եւ գրավել Ադրբեջանի տարածքների մի մասը։ «Այս ամենը անցյալի խնդիր է։ Մենք հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցներ ենք։ Այդ պատճառով,- նշել է նա,- Ադրբեջանը պետք է սառնասրտորեն վերաբերվի Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում կատարվող դժվարությունների ցանկացած դրսեւորմանը»։

Ալիեւը համոզվածություն է հայտնել նաեւ, որ վերը նշված ահաբեկչությունները կապված չեն հայ-ադրբեջանական բանակցությունների հետ։ Ադրբեջանի ղեկավարի կարծիքով, խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է ներքին կայունություն թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում, հակառակ դեպքում նրանք չեն կարող մասնակցել բանակցություններին։

ՄԵԴԻԱՄԱՔՍ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

haytararutyun

1998-ի՝ անկանխատեսելի հետեւանքներով հղի իշխանափոխության գործընթացով սկիզբ առած ահաբեկչությունների շարքն իր տրամաբանական բարձրակետին հասավ 1999-ի հոկտեմբերի 27-ի պետական աննախադեպ ոճրագործությամբ։ Մինչդեռ Ստեփանակերտում տեղի ունեցածը վկայությունն է ահաբեկչությունների արդեն իսկ կանխատեսելի շարունակականության։ Մտահոգիչ է, որ երկրում ստեղծված քաղաքական եւ բարոյահոգեբանական մթնոլորտը, ազգայնամոլությունը, արկածախնդրությունը, ինչպես նաեւ ստեփանակերտյան վերջին իրադարձությունը կարող են կանխակալորեն խոչընդոտել ահաբեկչությունների եւ մասնավորապես հոկտեմբերի 27-ի իրական պատվիրատուների բացահայտմանը։ Հայտարարում ենք, որ վտանգված է Հայաստանի պետականությունը։ Ելքը օրվա իշխանությունների անհապաղ հեռացումն է եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը։

ՄԻՔԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԳԵՈՐԳԻ ՎԱՆՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031