Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԹԵ Ի՞ՆՉ ԽՈՍԵՑ ԲՋՋԱՅԻՆՈՎ ՇՄԱՅՍԸ

Մարտ 23,2000 00:00
shmays

Դատաքննության երեկվա փուլում ցուցմունքներ վերջապես տվեց Շմայսը՝ Առաքել Մովսիսյանը։ Նա պատմեց տուժող Հունիս Թադեւոսյանի եւ նրա ոսպի հայտնի պատմության հետ իր առնչության մասին, թե ինչպես է գնացել ռազմական ոստիկանություն, ուր եւ հանդիպել է քննիչ Աշոտ Եղոյանին։ Մտել են Վովա Գասպարյանի մոտ, քննիչին հարց են տվել (Հունիսն էլ էր ներկա)՝ «Շմայսն այս գործի հետ կապ ունի՞, թե՞ չունի»։ Երկուսն էլ պատասխանել են, որ չունի։ Սակայն մի քանի օր հետո քննիչը զանգել է, որպեսզի Շմայսն իրեն օգնի Արտաշին գտնելու։ Ինքն առարկել է, ասել՝ ինչպես բաց եք թողել, գտեք… Ընդհանրապես, ոսպի պատմության հետ կապված, Հունիսն ասել է, որ իրեն Շմայսի անունը տալ ստիպել է մի անձնավորություն, որի անուն ինքը չի կարող հայտնել։

Շմայսն անդրադարձավ 1999թ. օգոստոսի 17-ի իր ձերբակալությանը՝ ամերիկյան դեսպանատան մոտ։ Այդ օրը 2.30-ին ինքը պիտի լիներ դեսպանատանը, ուստի ատրճանակը թողնում է տանը, «թափ թազա շորերով» (կատակով հետո նկատեց, թե՝ «թազա շորը վրաս չի գալիս») անցնում է մետաղորսիչ սարքի տակով, ստուգվում։ Երբ 10-15 րոպեից դուրս է գալիս դեսպանատնից՝ «ես չիմացա, թե ինչ կատարվեց։ Գլխիս շոր գցին», տեղավորեցին ավտոմեքենայում։ «Ավտոյի մեջ հարցրի՝ արա, հա՞յ եք, թո՞ւրք եք», ստիպում են լռել եւ ինքը զգում է, թե ինչպես է իր գրպանը սահում… երկաթի կտոր։ Բերում են, ըստ ամբաստանյալի, 6-րդ վարչություն, երբ դեմքը բացում են՝ «15 հոգի մարդ կար։ Ասացին. «ջեբերդ դատարկի»։ Հանում են իրենք. ատրճանակ, հետո բերում են ձեռքի պայուսակը՝ բաց վիճակում… Փորձում են խաղ խաղալ. «համարը ո՞նց ա, կարդա», սակայն Շմայսը հրաժարվում է ձեռքով կպնել ատրճանակին։ Հետո հայտնաբերվում է ֆոլգայի մեջ փաթաթված… թմրանյութը։

Ամբաստանյալն ասաց, որ «ԿՊԶ-ում» ինքը զուգարան տարած-փախցրած բջջայինով կապվել է Մուրադ Կիրակոսյանի, Մանվել Գրիգորյանի, Վովա Գասպարյանի, Մուշեղ Սաղաթելյանի հետ, որ «վրես գործ են սարքում» եւ սակայն «ԿԳԲ-ն եկավ, լցվավ, ասաց. խի՞ ես զանգել»։ Շմայսն ասաց, որ Վազգեն Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի մոտ ասել է. «Շմայսն իմ ընկերն է եւ ինքը մաքուր է», երբ ծանոթացել է իր գործին։ Այդ կապակցությամբ իրենց տանը խնջույք է եղել. «Նա իմ կողքին պիտի լինի»,- ասել է Վազգեն Սարգսյանը… Թմրանյութը, որը գտնվել էր, ամբաստանյալն ասաց, թե 2 գրամ քաշով կոկաին էր, չնայած գործի նյութերով այն 0,20 գրամ էր…

Առաքել Մովսիսյանն ասաց, որ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է եւ որ իրեն ակնհայտ սուտ ցուցմունքի հիման վրա են մեղադրանք առաջադրել։ Նա իր զարմանքը հայտնեց փորձագետների նկատմամբ, որոնք իրենից անալիզ են վերցրել եւ արձանագրել, որ արյունը մաքուր է, այն դեպքում, երբ իրեն 7 անգամ «նարկոտիկ են սրսկել»։ «Էքսպերտ չունենք եւ իմ հարցով երեւաց, որ հարյուր տոկոսանոց պատվեր էր»,- ավարտելով իր ցուցմունքը՝ ասաց Ա.Մովսիսյանը։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031