Շատ լավ կարծիքի է ԱԺ պատգամավորների մտավոր եւ վերլուծական կարողությունների մասին «Սեդ Մարսեդ» ընկերության ղեկավար Սեդրակ Սեդրակյանը, որ «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրինագծի ընդունումից առաջ բոլորին բաժանել էր մի հատուկ հանդես: Այնտեղ տնտեսագիտական վերլուծական հոդվածներով եւ աղյուսակներով փորձ էր արված ապացուցել, որ չարժե այդ թերի օրենքն ընդունել: Անտեղի լավատես էր Սեդրակ Մարգարիչը, ենթադրելով, թե պատգամավորները կարդալու են 60 էջանոց այդ հանդեսը, ըմբռնելու նյութերի բովանդակությունը եւ ըստ այդմ քվեարկելու: Հանդեսներն այդպես էլ սեղաններին մնացին, իսկ այդ օրենքն ընդունվեց:
ՎԱՏ ԼՈՒՐ
Երեկ շատերի ուշադրությունն էր գրավել այն հանգամանքը, որ հերթական ահաբեկչությունը դարձյալ համընկավ Սերժ Սարգսյանի Հայաստանից բացակայությանը: «Առավոտի» թղթակցին տարբեր անձինք դիմում էին նույն առաջարկը հրապարակելու խնդրանքով, թե երկրի քաղաքացիների եւ հատկապես պետական ու քաղաքական գործիչների անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է խստիվ արգելել, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Հայաստանից որեւէ տեղ մեկնի: