Մեր թղթակից Սաթիկ Սեյրանյանը, բախտի բերմամբ թե պատահմամբ, վերջին մարդն է եղել, որ զրուցել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, նախքան վերջինիս դեմ մահափորձը: Մահափորձը տեղի է ունեցել, երբ հարցազրույցից հետո պարոն Ղուկասյանն ուղեւորվել է տուն: Հավանաբար երկար է տեւել Սաթիկ Սեյրանյանի հարցաքննությունը, քանի որ նա չի հասցրել այս առիթով հրապարակում ուղարկել:
ՏԻԿՆՈ՞Ջ ՓՈՂԵՐՆ ԵՆՔ ՀԱՇՎՈՒՄ, ԹԵ՞ ՄԵՐԸ
ՀՀ նախագահի տիկին Բելա Քոչարյանը ՀՕՄ-ի միջոցով Երեւանի կամերային երաժշտության տանը փոխանցել է 2100 ԱՄՆ դոլար՝ շենքի ջերմամեկուսացման աշխատանքների համար։ Առաջին տիկնոջ հոգատարությունը մշակույթի նկատմամբ հուզիչ է, բայց հարկատուներին հետաքրքրում է՝ որտեղի՞ց այդ փողերը. մի՞թե նախագահի աշխատավարձն է։
Կարդացեք նաև
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Մինչ քննարկվում էր էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման հարցը, վարչապետ Արամ Սարգսյանը հանդիպում էր ՀՀԿ-ի, ՀԺԿ-ի, «Կայունության» ներկայացուցիչների հետ։ Լուրեր էին պտտվում, թե ԱԺ է այցելել նաեւ ՀՀ գլխավոր դատախազը։ իծԸլ ծԸՄԼղ! Երեկ առաջին անգամ կառավարության հետ ԱԺ-ի հարցուպատասխանին մասնակցեց նախարար Լեոնիդ Հակոբյանը: Նա նստեց պատգամավորական իր նախկին տեղում: Եվ երբ «Օրինաց երկրի» պատգամավորներից Արծրունի Աղաջանյանը նրան հարց ուղղեց, Լեոնիդ Հակոբյանը տեղից միայն իր որոտընդոստ ձայնով նետեց. «Էդ ո՞վ ա, է~»:
«ԵԿԵՔ ՓՈԽԵՆՔ ՏԵՂՆԵՐՍ»
«Այստեղ որոշ մարդիկ խոսում են, թե որոշ մարդիկ միլիոններ են աշխատում»,- դիմելով խորհրդարանին ասաց էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանը եւ ավելացրեց. «Եկեք տեղներս փոխենք, դուք աշխատեք»։