«Այո՛, յոթ երգ էի ես ասում՝ յոթ երգն էլ էներգակիրների, մազութի, գազի մասին: Բայց այն, ինչ հայտնաբերվեց հանձնաժողովում, իսկապես ինձ էլ զարմացրեց, որովհետեւ մասշտաբներն ահավոր են: Ահավոր թալան է կատարվել»,- հայտարարեց երեկ Արշակ Սադոյանը: Ե՛վ նա, ե՛ւ էներգետիկ հանձնաժողովի այլ անդամներ պնդում էին, թե իրենց ուսումնասիրությունների հազիվ մեկ քառորդը ներկայացրին եւ չմեջբերեցին բազմաթիվ որոշակի փաստեր ու անուններ:
Կարդացեք էջ 3:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Կարդացեք նաև
«Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտի թղթակիցը երեկ հաղորդել է, որ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի առնչությամբ ձերբակալվածների մեջ է նաեւ ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի թիկունքի գծով նախկին փոխհրամանատար Էդվարդ Ասլանյանը, որ հայտնի է «Դուդաեւ» մականունով։ Այս նույն դեպքի առնչությամբ հարցաքննվել կամ ձերբակալվել է «10-րդ նահանգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը։ Հաղորդվել է նաեւ, որ ահաբեկչության վայրում մնացել է 57 պարկուճ եւ հեռակապի մեկ միջոց։
«ԱՐԱ, ԴՈՒ ՁԵՆԴ ԿՏՐԻ»
ԱԺ-ի արտահերթ նիստի սկզբից մի քանի րոպե առաջ երկու Հակոբ Հակոբյանները (նրանք, ովքեր նեղանում են, երբ իրենց մականուններով ենք ներկայացնում) իրար հետ փոքրիկ «ռազբիրատ» անելու կարիք զգացին։ «Արա, դու ձենդ կտրի»,- ասաց Հակոբյան Հակոբը, իսկ մյուսը՝ Հակոբ Հակոբյանը, պատասխան տվեց, եւ դուրս եկան դահլիճից։ Նրանց հետեւեցին «ընկեր տղերքը»։ Ավելի ուշ անվանակիցները իրարից խռոված տպավորություն չէին թողնում եւ որպեսզի իրենց կռիվն արդարացնեն, ինչո՞ւ կռվեցիք հարցին, երկուսն էլ պատասխանում էին՝ «գաղափարական հողի վրա էր»։