Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀԱԼՎԱ, ՀԱԼՎԱ» ԱՍԵԼՈՎ ԲԵՐԱՆԸ ՔԱՂՑՐԱՆՈՒՄ Է

Մարտ 22,2000 00:00
vahan harutyunyan

Սկսեմ աչքալուսանքից. Վանյա Սուքիասյանը երեկ ավարտեց իր հարցերն ուղղել Վահան Հարությունյանին։ Հերթն, ըստ էության, մեղադրողներինն էր, սակայն Վանո Սիրադեղյանը 3 օր ժամանակ խնդրեց, որպեսզի նախապատրաստվի եւ հարցեր տա Վահան Սերգեյիչին։ Դատական նիստը սկսվեց Վանյա Սուքիասյանի հայտարարությամբ, որն ուղղված էր «Հայոց աշխարհ» թերթի լրագրող Ս. Տռուզյանին։ Վերջինս «մեղադրվեց» պաշտպանի գործունեությունն անօրինական որակելու, «ուղղակի ցուցում» Ռ. Թովմասյանին տալու մեջ։ Պաշտպանը սպառնաց. «Շարունակելու դեպքում կմիջնորդեմ, որ դատարանի դահլիճից հեռացվի»։

Հիշողության պայծառացման մի պահի էլ Վահան Հարությունյանն «անցավ» «Առավոտի» վրայով, երբ հարցը վերաբերում էր կալանքի ժամանակ իրեն մարմնական վնասվածք հասցնելուն. «Ես դրանք համարել եմ միշտ պրն Սիրադեղյանի թիմի կամ աջակիցների կողմից ինչ-որ չեղած տեղից ճնշման փորձեր»։

Անսպասելին երեկվա նիստում Վահան Հարությունյանի ուսանողական տարիների պատմությունից էր, երբ համալսարանից հեռացվելու վտանգը կանխելու համար «գժի թուղթ» է ձեռք բերել։ «Դա գնած թուղթ էր, էդտեղից առանք»,- ասաց նա, բայց եւ չհիշեց, թե ախտորոշումը ո՞րն է եղել։ Նա նկատեց, թե «մեր նախկին լիդերներից շատերին է նման ախտորոշում տրվել»։ Դատավոր Ռազմիկ Թովմասյանը մի դարակազմիկ ասույթ տեղում հորինեց. «Լիդերներից որքան հեռու՝ այնքան լավ»։

Հաջորդ նիստը կշարունակվի մարտի 24-ին։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031