Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Մարտ 22,2000 00:00
canc

«Առավոտն» իր կանխատեսումներում չսխալվեց. էներգետիկ բաշխիչ ցանցերը սեփականաշնորհման ցանկից հանելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրել չհաջողելուց հետո, նախաձեռնողները հաջորդ օրն իսկ նույն խնդիրը տարբեր հանդերձով փորձեցին ներառել օրակարգում։ Այս անգամ փորձեցին արտահերթ նիստ հրավիրել բաշխիչ ցանցերի մասնավորեցման ընթացակարգի օրենսդրական կարգավորման հարցով։ Ըստ այդմ, էներգացանցերի վաճառքի պայմանները պիտի սահմանվեն օրենքով։ «Միասնության» համար այս քայլը կարծես անակնկալ էր եւ քվեարկությունը հետաձգեցին այսօրվան։

ՎԱՏ ԼՈՒՐ

Ruben Gevorgyan

ԵԿՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը երեկ հայտարարեց, թե «հոգով տկար քաղաքական որոշ տարրեր» սկսել են թշնամական քարոզչություն տանել «Երկրապահի» նկատմամբ։ Քիչ անց պարզ դարձավ, թե ում նկատի ուներ Ռուբեն Գեւորգյանը, երբ մեջբերեց մասնավորապես ԱԺՄ համագումարում հնչած «ռազմաֆեոդալական» եւ «եթե արյուն են թափել՝ ուրեմն երկիրն իրե՞նցն է» արտահայտությունները։ Ռուբեն Գեւորգյանը քաղաքական այդ «որոշ ուժերին» զգուշացրեց, որ առանց երկրապահների հայրենասիրության եւ «պետական գիտակցության» հնարավոր չի լինի երկիրը դուրս բերել այս ճգնաժամից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել