Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՆԱԿՆԿԱԼ ՀՅՈՒՐԸ

Մարտ 22,2000 00:00
Serj Sargsyan

«Ազատություն» ռ/կ-ի Մոսկվայի թղթակցի հաղորդման համաձայն, դեռ երեկ առավոտյան ո՛չ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը, ո՛չ էլ Ռուսաստանի նախագահի պաշտոնակատարի աշխատակազմում որեւէ բան չգիտեին Սերժ Սարգսյանի սպասվելիք այցի մասին։ Եվ միայն երեկոյան, երբ նա այնուամենայնիվ ժամանել է, մամուլի հարցերով դեսպանատան խորհրդական Վարդան Տողանյանը հաղորդել է, թե այս այցը ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Իվանովի հրավերի հետեւանքն է։

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ

standart

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում Հասմիկ Խաչատրյանին փոխարինել է Սեւակ Մանուկյանը։ Նա տակավին վերջերս «Դար 21» հեռուստաընկերության գլխավոր խմբագիրն էր, ավելի վաղ՝ Կենտրոնական բանկի մամուլի քարտուղարը, իսկ դրանից առաջ աշխատում էր ԱԺ-ի հենց այս վարչությունում։ Ի դեպ, Հասմիկ Խաչատրյանը շարունակելու է պաշտոնավարել որպես պետի տեղակալ։

ԺԱՄՈՒԿԵՍ ՇԱՐՈՒՆԱԿ

loqyan

Նախապես սահմանված 10 րոպեի փոխարեն Դավիթ Լոքյանն այսօր 25 րոպեանոց հաղորդում է կարդալու էներգետիկ հանցագործների մասին։ Լինելու են նաեւ 10 րոպեանոց 2 հարակից զեկուցումներ։ Խմբակցությունների ներկայացուցիչները 7 րոպեանոց ելույթներ կունենան, որից հետո էլ Դավիթ Լոքյանն ամփոփիչ ելույթ կունենա։ Այս ամենը տեսագրվելու է եւ ցուցադրվելու ՀԱՀ-ով։

ՆՈՐ ՊԱՇՏՈՆ

oleg yesayan

ԼՂՀ ԱԺ ներկայիս նախագահ Օլեգ Եսայանը, հնարավոր է, որ առաջիկայում զբաղեցնի Ստեփանակերտի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031