Խորհրդարանի այս եռօրյա նիստերի օրակարգում նախատեսվում է լսել 1992-1995-ին էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրաէներգիայի սպառման, էներգետիկ համակարգում օգտագործված վարկերի ուսումնասիրման ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը։ Հանձնաժողովի նախագահ Դավիթ Լոքյանը 10 րոպեի սահմաններում պիտի զեկուցում կարդա, սակայն նրան հարցեր չեն տրվելու եւ ելույթներ չեն լինելու։ Զեկուցումն էլ միայն ընդունվելու է ի գիտություն։ Դավիթ Լոքյանի հեռուստատեսային հարցազրույցների առնչությամբ էներգետիկայի նախարարության լրատվական կենտրոնը շաբաթ օրը հրապարակեց հայտարարություն, որտեղ անթույլատրելի էր համարվում նրա ընդհանրացված պիտակավորումները։
Կարդացեք էջ 3։
ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ
Կարդացեք նաև
Չնայած դեռ վերջնականապես հստակ չէ, թե արդյոք ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը մտադի՞ր է մայիսին իր թեկնածությունն առաջադրել թափուր մնացած ընտրատարածքներից որեւէ մեկում, այնուամենայնիվ, կուսակցության որոշ պատգամավորներ արդեն իսկ ծրագրեր ունեն, թե նրա ընտրվելու դեպքում հարկավոր է փոխել ԱԺ նախագահին։
ՀԵՏԵՎԵԼՈՎ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԻՆ
Անցած շաբաթ զինվորական բարձրագույն կոչումներ շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Ըստ այդմ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ստացել է գեներալ-լեյտենանտի, իսկ պաշտպանության բանակի փոխհրամանատար Մովսես Հակոբյանը, պաշտպանության փոխնախարար Վիտալի Բալասանյանն ու ԼՂՀ ԱԱՊՎ-ի պետ Դավիթ Օհանյանը՝ գեներալ-մայորի կոչում։ Ի տարբերություն Երեւանի, Ստեփանակերտում այս հրամանագիրը քաղաքական նշանակություն չի ստացել։
ԻՆՔԸ «ՏԵՔՍՏԻ ՄՇԱԿՄԱՆԸ» ՉԻ ՄԱՍՆԱԿՑԵԼ
«Ես իմ մոր հետ հայտարարության մասին հեռուստատեսությունից եմ իմացել, ինչպես բոլոր շարքային հեռուստադիտողները»։ «Միասնություն» դաշինքի մարտի 3-ի հայտարարության մասին այսպես ասաց Հմայակ Հովհաննիսյանը։
Նրա հետ հարցազրույցը կարդացեք 3-րդ էջում։