Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Մարտ 18,2000 00:00

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 17-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ վարչապետի 1999 թ. օգոստոսի 18-ի N 494 որոշման մասին։

Նկատի ունենալով, որ վարչապետի 1999 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձանց նշանակման մասին» N 494 որոշումը, դրա 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված ցանկում նախատեսված՝ ՀՀ ազգային անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների կենտրոնական ապարատների կառուցվածքային ստորաբաժանումների եւ համակարգերի հիմնարկների ղեկավարների մասով չի բխում ՀՀ Սահմանադրության 5, 49, 55 եւ 85 հոդվածների, ինչպես նաեւ ՀՀ նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը եւ գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի 73 կետի պահանջներից, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 49, 55 եւ 85 հոդվածներով, հանրապետության նախագահը կասեցրել է ՀՀ վարչապետի 1999 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների պաշտոնական անձանց նշանակման մասին» N 494 որոշման գործողությունը՝ որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված՝ ՀՀ վարչապետի հետ համաձայնեցման կարգով պաշտոնի նշանակվող եւ պաշտոնից ազատվող ՀՀ նախարարությունների եւ գերատեսչությունների կենտրոնական ապարատների կառուցվածքային ստորաբաժանումների, ՊՓԲԸ տնօրենների, առանձին հիմնարկների ղեկավարների թեկնածությունների ցանկում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, ներքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների կենտրոնական ապարատների կառուցվածքային ստորաբաժանումների եւ համակարգերի հիմնարկների ղեկավարների մասով։

ՀՀ վարչապետին առաջարկվել է ՀՀ օրենսդրության շրջանակներում հիշյալ հարցի կանոնակարգման նպատակով վերանայել ՀՀ վարչապետի 1999 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձանց նշանակման մասին» N 494 որոշումը։

Նախագահի մամուլի գրասենյակ

Ավելի պարզ ասած՝ ուժային նախարարներն իրենց ստորադասներին նշանակում են առանց վարչապետի հետ համաձայնեցնելու։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031