Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ, ԲԱՅՑ ԼՐԱՏՎԱԿԱՆ»

Մարտ 18,2000 00:00
ynddimadir

«Արմենպրեսը» ԼՂՀ տեղեկատվության պետական վարչությունից ստացել է ներքոշարադրյալ հաղորդագրությունը. «ՊԲ նախկին հրամանատարը հոռետեսական երանգներով իր դժգոհությունն է հայտնում այն բանի առթիվ, որ ԼՂՀ իշխանությունները չեն ցանկանում նկատել «ընդդիմության գոյության փաստը երկրում»: Հայտարարության այս մասը իրոք համապատասխանում է իրականությանը, որովհետեւ հանրապետությունում չկա կառուցողական ընդդիմություն, այլ գոյություն ունի Ս.Բաբայանի մերձավորների նեղ շրջան, որը փորձում է հասարակության մեջ իրարանցում առաջ բերել, որպեսզի իշխանություններին շեղի նպատակադիր այն գործողություններից, որոնք ուղղված են նախկինում տեղ գտած իրավախախտումների բացահայտմանը, որ թույլ են տվել Ս.Բաբայանի հարազատներն ու մերձավորները: Վերջին շրջանում մամուլի հրապարակումները դրա ապացույցն են:

Ինչ վերաբերում է ԼՂՀ իշխանությունների հետ երկխոսությանը, ինչպես նաեւ նախկինում արված մեկ այլ հայտարարության, որ ինքը, իբր, պատրաստ է թողնել քաղաքական դաշտը, եթե ԼՂՀ «Երկրապահը» եւ Վետերանների միությունը միավորվեն, ապա պաշտոնական շրջաններում այն գնահատում են որպես քաղաքական խաղ՝ մեկ, եւ երկրորդ՝ երկու կազմակերպությունների միավորման խնդիրը ԼՂՀ իշխանությունների իրավասություններից դուրս է: Ս.Բաբայանի քաղաքականությամբ զբաղվելու կամ չզբաղվելու հարցը անձնական խնդիր է եւ չի կարող քննարկման նյութ լինել: Ի դեպ՝ քաղաքական նման «բարտերը» ընդունելի չէ:

ԼՂՀ նախագահը ոչ մեկ անգամ հրապարակավ հայտարարել եւ այժմ էլ հավաստում է, որ կառուցողական ընդդիմություն պետք է, որովհետեւ հանրապետությունում ժողովրդավարական գործընթացների խորացման գործում ընդդիմությունը լուրջ առաքելություն ունի: Այն պնդումները, թե ԱԺ մի քանի պատգամավորներ ինչ-ինչ հարցերում համամիտ չեն գործադիր իշխանության որոշ քայլերի, ապա դա բնական եւ բացատրելի երեւույթ է եւ իշխանությունների կողմից դա ընկալվում է որպես ժողովրդավարական հասարակության ատրիբուտներից մեկը: Ս.Բաբայանը եւ նրա շրջապատը ամեն կերպ փորձում են հասարակության մեջ գոյություն չունեցող, բայց լրատվական միջոցներում, մասնավորապես, «10-րդ նահանգ» եւ «Իրավունք» թերթերում աղմուկ-աղաղակ ձեւավորել, նպատակ ունենալով վարկաբեկել ԼՂՀ իշխանությունների այն քայլերը, որոնք ուղղված են հանրապետությունում օրինականության, կարգուկանոնի հաստատմանը եւ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը: Ս.Բաբայանի սույն հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան քաղաքական կյանքում ջրի երեսին մնալու հերթական փորձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031