Շվեյցարիայում սեփական ճնշումը կարգավորելուց հետո Երեւան է վերադարձել ՀՀ վարչապետի խորհրդական Անդրանիկ Քոչարյանը։ Իսկ ահա նրան ուղեկցողներից Վահագն Խաչատրյանը մնացել է կեսճանապարհին եւ տակավին գտնվում է Մոսկվայում, պանդխտության մեջ։ Այս երկու ուրախալի տեղեկությունները (հատկապես երկրորդը), հուսով ենք, ցնծությամբ կընդունեն մեր ընթերցողները։
ՎԱՏ ԼՈՒՐ
«Լավ լուրը» գրելուց բառացիորեն մի քանի վայրկյան անց տեղեկացանք, որ Վահագն Խաչատրյանը երեքշաբթի օրը կվերադառնա Երեւան, եւ Անդրանիկ Քոչարյանի ճնշումը դարձյալ կբարձրանա։