Երեկ լուրեր էին տարածվել նաեւ ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականի մասին։ Այլ աղբյուրներ վկայում են, թե նրան ազատելու են աշխատանքից։ Տրվում է նաեւ նրան փոխարինողի անունը, որ ներկայումս ՊՆ թիկունքի վարչության պետ, գնդապետ Մուրադ Կիրակոսյանն է։ Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանը բավական բարդ փոխհարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանի միջոցով առաջ քաշված երկրապահների հետ։
ՄԵՆՔ, ՈՐ ՀԵՐՈՍ
Խորհրդարանական խմբերի եւ խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը քննադատել է կառավարությանն ու վարչապետ Արամ Սարգսյանին։ Մասնավորապես ասել է, թե կառավարությունն այժմ ամիսներով աշխատավարձ չի վճարում, մինչդեռ իր վարչապետության օրոք այդ խնդիրները ժամանակին լուծվում էին։
Կարդացեք նաև
Կարդացեք էջ 3։
ՄԵՏԱՄՈՐՖՈԶ
ՀԺԿ շրջանակներից «Առավոտին» հասած լուրերի համաձայն, կուսակցությունը մտադիր է իր շարքերից հեռացնել ՀԺԿ քաղաքական խորհրդի քարտուղար Հմայակ Հովհաննիսյանին։ Պատճառների շարքում նշվում է, որ գործուն մասնակցություն ունենալով «Միասնության» վերջին հայտարարության ստեղծմանը՝ Հմայակ Հովհաննիսյանը հետո սկսել էր հանդես գալ դրա դեմ։ Այս կերպափոխությունը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Հմայակ Հովհաննիսյանն առանձին հանդիպել էր Ռոբերտ Քոչարյանին եւ ինչ-ինչ խոստումներ ստացել։
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻՑ
Երեկ Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը հանրապետության նախագահին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը։ Սակայն նախագահի հետ կես ժամ տեւած զրույցից հետո պրն Բազեյանը փոխել է հրաժարական տալու մտադրությունը։
Մանրամասները՝ էջ 2։