Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏԵՐԸ ԿՀԱՇՎԵՆՔ ԱՄՌԱՆԸ

Մարտ 17,2000 00:00
samvel babayan

ՀՀ նախագահի վերջին հրամանագրերի կապակցությամբ «Առավոտի» խնդրանքով այսպես արձագանքեց Սամվել Բաբայանը. «Ինչպես կա ձվադրման ժամանակ, այնպես էլ կա ճտերը հաշվելու ժամանակ։ Ճտերին սովորաբար հաշվում են աշնանը, Հայաստանի պարագայում կլինի ամռանը։ Սա չի վերաբերում ո՛չ նախագահի մնալ-չմնալուն, ո՛չ էլ խորհրդարանի լուծարմանը։ Խոսքը Հայաստանի սոցիալ- տնտեսական վիճակին եւ արտաքին քաղաքականությանն է վերաբերում»։

Առավել մանրամասնել ասվածը, պրն Բաբայանը չկամեցավ։

ՆԱԽԱՔՆՆԱԿԱՆ… ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

mekusaran

Ինչպես հայտնի դարձավ, երեկ ՀՀ նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի անդամները կրկին այցելել են մեկուսարան՝ հոկտեմբերի 27-ի գործով կասկածյալներին։ Չի բացառվում, որ առաջիկայում մեկուսարաններ այցելեն «գործող» լրագրողներ։

ԼՈՒՅՍԻ ԿԻՆԸ

naira melqumyan

Ղարաբաղում շարունակվում են այն պաշտոնյաների բացահայտումները, որոնք չարամտորեն խուսափում են վճարել օգտագործված էլեկտրաէներգիայի վճարները։ Մասնավորապես, ըստ ղարաբաղյան մի աղբյուրի՝ ԼՂՀ արտգործնախարար Նաիրա Մելքումյանը մեկ տարի երկու ամսվա ընթացքում ծախսել է ընդամենը 13 հազար դրամի հոսանք։

ԼՂՀ պաշտոնյաների ժուժկալ կենցաղի հետեւանքով խնայած գումարների մասին առավել մանրամասն տեղեկություն կտանք վաղվա «Առավոտում»։

ԽԼԽԼՈՑԻ

bleyan

Երեկ դատական նիստի ընթացքում լսելով Աշոտ Բլեյանի հարցերը հերթական վկային՝ դատավոր Իսկուհի Վարդանյանն ասել է. «Այս էլ երկրորդ օրն է՝ իմ հարցերը խլում եք»։ Աշոտ Բլեյանն այսպես է արձագանքել. «Դուք իմ կյանքն եք խլում, ես էլ Ձեր հարցերը խլեմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031