Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՓՈԽԱՏԵՂՈ՞ՒՄ

Մարտ 17,2000 00:00
xosrov harutyunyan

Ըստ որոշ լուրերի, տարածքային կառավարման նախկին նախարար Խոսրով Հարությունյանը մտադիր է փորձել նորից մաս կազմել այս խորհրդարանին։ Նա իր թեկնածությունը ցանկանում է առաջադրել իր տեղը զբաղեցրած Լեոնիդ Հակոբյանից հետո թափուր մնացած ընտրատարածքում։

ՄՈԼՈՐՅԱԼ ՈՐԴԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Robert Qocharyan

Երեկ ՀՀԿ խորհրդի անդամները հանդիպեցին նախագահ Քոչարյանի հետ։ Գրեթե նույն ժամին վարչապետ Արամ Սարգսյանն էլ հանդիպում էր ու սրտաբաց զրուցում այն երկրապահ հրամանատարների հետ, որոնք նախագահի հրամանագրով պաշտոնի բարձրացման են արժանացել։

Կարդացեք էջ 3։

«ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՔ ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ՊԱՅՔԱՐԵԼ»

Filaret berikyan

Ֆիլարետ Բերիկյանն իր կուսակից Վահե Վարսանյանի մասին ասաց. «Եթե կուսակցությունը որոշում է կայացնում, դուք պարտավոր չեք դա կատարել, եթե դա ձեր համոզմունքին դեմ է, բայց դուք ուղղակի իրավունք չունեք հրապարակավ պայքարել դրա դեմ։ Կուսակցության ներսում դուք կարող եք դրա դեմ պայքարել, բայց իրավունք չունեք առանձին թղթակից կանչել»։

Ավելի մանրամասն՝ 2-րդ էջում։

ԻՍԱՀԱԿՅԱՆԸ ԿՈՒՆԵՆԱ՞ ԿԱՅԱՐԱՆ

Avik Isahakyan

– Ի՞նչ է, փող է հարկավո՞ր, որ, օրինակ, մետրոկայարանի ոչինչ չասող «Երիտասարդական» ածական անունը վերանվանենք «Ավետիք Իսահակյան» գոյական անվան, որ վերջապես մեկ հուշահամալիրի իմաստ ստանա բանաստեղծի արձանը, պուրակը, նրա անունը կրող փողոցը եւ մետրոյի կայարանը։ Կայարանի շքամուտքից երկինք խոյացող խողովակի տակ եթե տեղադրենք Իսահակյանի կիսանդրին, ապա այդ թերեւս անավարտ ճարտարապետական հղացումը իմաստ կստանա, ավարտված ձեւ կառնի,- ասաց Ավիկ Իսահակյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031