Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՐՎՈՒՄ Է ՀԱՆԳՈՒՑՅԱԼԻՆ ԱՌ ԱՅՆ, ՈՐ ԻՆՔԸ ՄԱՀԱՑԵԼ Է»

Մարտ 16,2000 00:00
Hangucyal

Որքան հայտնի է առաջադեմ մարդկությանը՝ հանգուցյալին անձամբ հետմահու որեւէ փաստաթուղթ չի տրվում։ Նախ՝ նա, մեղմ ասած, անտարբեր է փաստաթղթի հանդեպ, երկրորդ՝ ոչ մեկի մտքով չի անցնի նրանից տեղեկանք պահանջել։ Սակայն պարզվում է, որ այս փաստը կասկածի տակ են առել Արագածոտնի մարզի Լեռնարոտի գյուղխորհրդում։ Խնդրեմ, համոզվեք ինքներդ. (Տեղեկանք. Տրվում է Նուբար Նշանի Տրդատյանին առ այն, որ ինքը մահացել է 1996թ. հունվարի 16-ին եւ թաղվել Արագածոտնի մարզի Լեռնարոտ գյուղում։ Տրվում է ներկայացնել պահանջվող վայրը)։ Ստորագրել է Լեռնարոտի «գ-պ»-ն (հավանաբար՝ գյուղապետը)՝ Ա.Սահակյանը։

Տեղեկանքը «երկրորդ թարմության» է՝ տրված է 99թ. ապրիլի 17-ին։ Չխոսելով տեղեկանքի անախրոնիզմի մասին (տեղեկանքը պրն Տրդատյանին տրվել է մահվանից 3 տարի անց եւ ոչ, ասենք, անմիջապես), պարզապես հետաքրքիր է, թե հանգուցյալը ո՞ւմ պետք է ներկայացնի տեղեկանքը (գյուղապետը դա ձեւակերպել է որպես «պահանջվող վայր»)։ Ենթադրում ենք՝ կա՛մ Գաբրիել հրեշտակապետին, կա՛մ Հադեսի թագավորության մի որեւէ հայ չինովնիկի, որը թույլ կտա պրն Տրդատյանին՝ որպես ՀՀ լիիրավ հանգուցյալ, լիարժեքորեն մասնակցել առաջիկա հնարավոր ընտրություններին։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031