ԱԺՄ վերջին համագումարում Վազգեն Մանուկյանը բացահայտեց, թե 1999-ի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո իր տանն ընդունել էր Վազգեն Սարգսյանին, եւ նա ԱԺՄ-ին երեք բարձր պաշտոններ էր առաջարկել։ Վազգեն Մանուկյանը մերժել էր այս առաջարկը, սակայն խոստացել, թե ԱԺՄ-ն մի 6 ամիս լոյալ կմնա նոր կառավարության հանդեպ։ Արդյոք այդ պայմանավորվածությունները հայտնի՞ էին ԱԺՄ այլ գործիչներին։ Մեր այս հարցին ի պատասխան՝ այդ ժամանակահատվածում ԱԺՄ վարչության անդամ Վահե Վարսանյանն ասաց, թե իրենց տեղեկացրել էին միայն հանդիպման փաստի մասին եւ ինքն ափսոսանք էր արտահայտել այդ առիթով, բայց՝ «Ոչ ԱԺՄ վարչությունում, ոչ խորհրդում, ոչ էլ նեղ շրջանակում, որին ես մաս եմ կազմել, նման տեղեկատվություն չի տրվել։ Առաջարկների եւ պայմանավորվածության մասին տեղեկացա միայն այս համագումարում»։
Վահե Վարսանյանի հետ հարցազրույցը կարդացեք 3-րդ էջում։
ՕՍԿԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ
Կարդացեք նաև
Արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Մերձբալթյան երկրներում, հարցազրույց է տվել Ռիգայում տպագրվող «Դիենա» օրաթերթին եւ «Բալթիկ նյուս սերվիս» գործակալությանը։
ՀԱՆՈՒՆ ԵՎ ՈՉ ԹԵ ԸՆԴԴԵՄ
«Պետք է դիտարկել, ցանկացած հրամանագիր կամ մոտեցում իսկապես հանուն ինչ-որ բանի է, թե ընդդեմ ինչ-որ մեկի։ Իսկ այսօրվա «հանունը» պետք է լինի հետեւյալը՝ ամբողջական թիմ դարձնել գործադիր իշխանությունը»,- ՀՀ նախագահի՝ մարտի 14-ի հրամանագրի շուրջ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը։
Ավելի մանրամասն՝ 2-րդ էջում։