Ինչպես «Առավոտին» հայտնեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը, նշանակումները ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմին անձամբ ներկայացնելու նպատակով այսօր ՀՀ նախագահն այցելել է պաշտպանության նախարարություն։ Հանդես գալով բարձրագույն սպայական կազմի առջեւ, նախագահ Քոչարյանը նշել է, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված այս լիազորությունը նա իրականացնում է որպես երկրի անվտանգության եւ տարածքային ամբողջականության երաշխավոր։ Նախագահը նորանշանակ սպաներին շնորհավորել է նոր նշանակումների առթիվ, մեծապես կարեւորել է բանակի դերը թե՝ պետության անվտանգության եւ տարածքային ամբողջականության, թե՛ երկրի ներքին կայունության պահպանման գործում։ Նախագահը նշել է նաեւ բանակի կողմից քաղաքականությամբ զբաղվելու եւ քաղաքականությանը միջամտելու անթույլատրելիությունը, հայտարարել է, որ շատ խիստ է լինելու այդ հարցում։
ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ
2000 թ. մարտի 12-ին Երեւանում աշխատանքն ավարտեց Պահպանողական կուսակցության 2-րդ համագումարը, որի ընդունած բանաձեւում մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը քաղաքական, սոցիալական, տնտեսական, ներիշխանական ճգնաժամերի արդյունքում հասել է քաղաքական ցնցումների այն նախաշեմին, որի մասին Պահպանողական կուսակցությունը պարբերաբար ահազանգում էր նախորդ տարվա սկզբից։ Ստեղծված պայթունավտանգ կացության համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է իշխանությունը՝ նախագահը եւ առանց բացառության խորհրդարանական բոլոր կուսակցությունները։ Օրվա քաղաքական ամբողջ պսեւդոէլիտան պարտավոր է անցնել պատմության գիրկը։ Լայնածավալ ցնցումներից խուսափելու միակ ելքը, դժբախտաբար, նախագահական շուտափույթ արտահերթ ընտրություններն են։ Համագումարը հանձնարարում է կուսակցության նախագահին եւ Կենտրոնական խորհրդին՝ պատրաստվել նախագահական առաջիկա արտահերթ ընտրություններին։
Կարդացեք նաև
«ԵԹԵ ՍՈԽ ՉԵՍ ԿԵՐԵԼ, ՍԻՐՏԴ ԻՆՉՈ՞Ւ Է ՄՌՄՌՈՒՄ»
Հետո էլ ասում են, թե լրագրողները փորձում են ինֆորմացիան ձեռք գցել «անլեգալ» ճանապարհով։ Ուրիշ ի՞նչ է մնում, երբ հատուկ ինֆորմացիա տալու համար ստեղծված ծառայությունները, այս դեպքում՝ ՀՀ կառավարության մամուլի եւ հասարակության հետ կապերի վարչությունը, ավելի ճիշտ ոչ թե վարչությունն ամբողջովին, այլ՝ նրա ղեկավար պարոն Է. Միլիտոնյանը, պարզապես զարմանում է, երբ իրեն դիմում ես հարցով։ Բայց ամեն ինչ սկզբից։
Երեկ փորձեցինք պարոն Միլիտոնյանից ճշտել՝ արդյո՞ք նախորդ օրը վարչապետը հանդիպել է «Միասնություն» խմբակցության ղեկավարների հետ, եթե հանդիպել է, ի՞նչ հարցեր են քննարկվել։ Մեր հարցից պարոն Միլիտոնյանն այնպես զարմացավ ու իրեն կորցրեց, կարծես իրեն հարցրել էինք ոչ թե կառավարությունում տեղի ունեցած հանդիպման, այլ այն մասին, թե ի՞նչ սուրճ է խմել առավոտյան՝ լուծվող, թե սեւ։ Ինչո՞ւ ենք իրեն հարցնում, դա ի՞նչ հարց է, բա այդպիսի բան կհարցնե՞ն, եւ այլն։ Սրանք էին պրն Միլիտոնյանի արձագանքները մեր հարցին։ «Ո՞ւմ հարցնենք, պարոն Միլիտոնյան»։ «Միասնությանը» հարցրեք»։ Ինչո՞ւ, չէ՞ որ հանդիպման կողմերից մեկն էլ վարչապետն է եւ դուք ի պաշտոնե պարզապես պարտավոր եք ինֆորմացիա տալ վարչապետի բոլոր պաշտոնական հանդիպումների մասին։ Իսկ եթե դա պաշտոնական հանդիպում չէ, ուրեմն հենց այդպես էլ պատասխանեք եւ մի զարմացեք, երբ ձեզնից պարզապես խնդրում են ձեր պարտականությունները կատարել։