Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԸ

Մարտ 15,2000 00:00
hramanagir

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 12-րդ կետով եւ հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2000 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների ցանկը հաստատելու մասին» հրամանագիրը, նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 14-ին հրամանագիր է ստորագրել Մկրտիչ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ եւ Գեղամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոններից ազատելու մասին:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 12-րդ կետով եւ հիմք ընդունելով ՀՀ նախագահի 2000 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների ցանկը հաստատելու մասին» հրամանագիրը, նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 14-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններում նշանակելու մասին: Համաձայն հրամանագրի՝ գեներալ-մայոր Մանվել ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատվելով 1-ին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, գեներալ-մայոր Յուրի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԸ նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատվելով 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, գնդապետ Արթուր ԱՂԱԲԵԿՅԱՆԸ նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Գուրգեն ՄԵԼՔՈՆՅԱՆԸ նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Էնրիկո ԱՊՐԻԱՄՈՎԸ նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատվելով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, գնդապետ Հայկազ ԲԱՂՄԱՆՅԱՆԸ նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Լեւոն ԵՐԱՆՈՍՅԱՆԸ նշանակվել է 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սեյրան ՍԱՐՈՅԱՆԸ նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար:

Ռոբերտ Քոչարյանի մարտի 14-ի հրամանագրերով գնդապետներ Սեյրան Սարոյանին, Հայկազ Բաղմանյանին եւ Գուրգեն Մելքոնյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Այս հրամանագրերում առավել ուշագրավ է Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի պաշտոնների բարձրացումը, որոնցով, հավանաբար, նախագահի մտահղացմամբ, կապահովվի երկրապահների լիակատար լոյալությունը իր հանդեպ: Կարելի է ենթադրել, որ Ռոբերտ Քոչարյանի հաջորդ քայլն է լինելու Վաղարշակ Հարությունյանի եւ Վահան Շիրխանյանի պաշտոնանկությունը:

Ի դեպ, «Առավոտի» ունեցած տեղեկություններով, պաշտպանություն նախարարը լիովին անտեղյակ էր պատրաստվող հրամանագրերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031